Եվրամիությունը չի կարող ընդունել միլիոնավոր փախստականների. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրամիության հնարավորությունները փախստականների ընդունման հարցով սահմանափակ են, միության երկրները ի վիճակի չեն ընդունել միլիոնավոր ներգաղթյալների: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Մենք չունենք միլիոնավոր փախստականների ընդունելու ադեկվատ հնարավորություններ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում՝ ԵՄ երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովում:
Նա կարևորել է Թուրքիայի հետ ԵՄ-ի կնքած միգրացիոն համաձայնագիրը, որի նպատակն է մասնավորապես լուծել Հունաստանի առաջ ծառացած խնդիրը փախստականների մասով, որտեղ, նրա խոսքով, ներկայում գտնվում է ավելի քան 15 հազար ներգաղթյալ: