Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայացել է Լավրովի ու Քերիի հեռախոսազրույցը

Մայիսի 23-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև: Այս մասին հաղորդում է  ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը:

Ըստ հաղորդագրության` ուշադրության կենտրոնում են եղել Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումները, այդ թվում, ՌԴ-ի` համատեղ օպերացիա իրականացնելու մասին առաջարկը: Համատեղ օպերացիան ուղղված պետք է լինի այդ երկրում ահաբեկչական խմբավորումերի և այլ անօրինական միավորների դեմ, որոնք չեն միացել կրակի դադարեցման ռեժիմին: Դրանից բացի, քննարկվել է Թուրքիայի սահմանով զինյալների ու զինամթերքի տեղափոխման հարցը:

Լավրովն ու Քերին քննարկել են նաև միջազգային հանրության ջանքերի ակտիվացման հնարավորությունները` ուղղված պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս