Բաժիններ՝

«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի

«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը 2026 թվականի հունիսի 1-ից կդառնա վճարովի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ Խնձորեսկի հնավայրն այցելուներին առավել բարեկարգ ու հասանելի դարձնելու աշխատանքներն ակտիվորեն մեկնարկել են դեռ նախորդ տարի։

Իրականացվել են մաքրման, բարեկարգման, զբոսաշրջային արահետների ստեղծման և հարդարման աշխատանքներ։

Հին ու Նոր Խնձորեսկն իրար կապող դժվարանցանելի հատվածներում քարե և փայտե աստիճաններ են կառուցվել, արահետները գծանշվել են ու կահավորվել ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներով։

Տեղեկատվական մոդուլային կենտրոնի տեղադրման նպատակով հողային աշխատանքներ են մեկնարկել։ Ինֆո կենտրոնն ապահովելու է համալիր ծառայությունների մատուցում (զբոսավարի, պահպանության, անվտանգության, և այլն)։

Նախատեսված բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո՝ հունիսի 1-ից, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կուղղվի հնավայրի պահպանմանն ու զարգացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս