Թուրքիայի քրդամետ կուսակցությունը խնդրում է պետություններին հրաժարվել Էրդողանի հետ համագործակցությունից
Միջազգային հանրությունը պետք է հրաժարվի համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ, որպեսզի չդառնա նրա «կեղտոտ ու արյունոտ» գործերի համախոհը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը: Այս մասին նա հայտարարել է RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Յուքսեքդաղն ասել է, որ պաշտոնական Անկարայի գործընկերները հաճախ փակում են իրենց աչքերը նրա գործողությունների վրա ու դրանով իսկ փաստացի աջակցում հանցագործություններին: «Նրանց Թուրքիայի հետ կապում են տարատեսակ գործընկերային հարաբերությունները ու պայմանավորվածությունները:
Նրանք հարկ է, որ հրաժարվեին Անկարայի հետ համագործակցությունից: Համագործակցելով արյունոտ քաղաքական ռեժիմի հետ՝ նրանք դառնում են նրա կեղտոտ ու արյունալի գործերի համախոհը»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Վերջինս նաև ասել է, որ Թուրքիայի ընդդիմությունը երկար տարիներ խոսում է Էրդողանի ռեժիմի ու ահաբեկիչների հետ կապերի մասին, մասնավորապես ԴԱԻՇ-ի, սակայն իրենց հայտարարությունները լսելի չեն եղել: