Փաշինյանի կեղծիքների և ստերի փուչիկը հնարավոր է վերջնական պայթեցնել միայն բացարձակ և բացառիկ ազնվությամբ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է մի լուսանկար՝ կից գրառմամբ. «Այս ուշ ժամին ուզու՞մ եք իմանալ, թե ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը։ Որպես մարդ, ով 2018-ի գարնանից ընդդիմադիր է, ում կուսակցությունը 2018-ից ընդդիմություն է, ով իր քաղաքական գործունեության համար 26 ամիս ազատազրկված է եղել՝ ասեմ։

ԱԶՆՎՈՒԹՅՈՒ՛Ն:
Միմյանց հանդեպ։
Ժողովրդի հետ շփվելիս։
Եվ մեր ներսում։

Փաշինյանի կեղծիքների և ստերի փուչիկը հնարավոր է վերջնական պայթեցնել միայն բացարձակ և բացառիկ ազնվությամբ։
Եվ վա՛յ մեզ/ձեզ/բոլորին, եթե տեխնոլիգիաների և PR-ի մեջ կորցրեցինք այս ամենակարևորը…»:

Տեսանյութեր

Լրահոս