Դևիդ Քեմերոնն իր տիկնոջ համար բանեցված ավտոմեքենա է գնել 2,1 հազար դոլարով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն իր տիկնոջ՝ Սամանթայի համար բանեցված Nissan Micra ավտոմեքենա է ձեռք բերել1495 ֆունտ ստեռլինգով (շուրջ 2180 դոլարով), տեղեկացնում է газета Guardian թերթը:

Օքսֆորդշիրի կոմսությունում բանեցված ավտոմեքենաների ավտոսրահի սեփականատեր Յան Հարիսը հրատարակությանը պատմել է, որ երբ իր հետ կապվել է վարչապետի անվտանգության ծառայությունը, ինքը մտածել է, թե ընկերներն են կատակում իր հետ: Հարիսի զրուցակիցները նրան հայտնել են, որ վարչապետը կցանկանար մեքենան տեսնել ուրբաթ երեկոյան: «Չհասցրեցի աչքս բացել, երբ հայտնվեց պարոն Քեմերոնը՝ թիկնապահներով, եւ ես մտածեցի, որ դա իրականում տեղի է ունենում»,- ասել է Հարիսը:

Նրա խոսքով՝ ավտոմեքենան տեսնելու հաջորդ օրը վարչապետը վերադարձել է ավտոսրահ եւ գնել այն: Հարիսը նախարարների կաբինտեի ղեկավարին ընդունել է որպես սովորական հաճախորդի, նա զեղչ չի տրամադրել վարչապետին:

Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեմերոնն ինքը ամենից հաճախ տեղաշարժվում է Jaguar զրահապատ ծառայողական ավտոմեքենայով: Աշխատանքից ազատ ժամանակ Քեմերոնն օգտագործում է Honda CR-V ավտոմեքենա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս