Նախագահները եռակողմ հայտարարություն են համաձայնեցրել. Լավրով

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները հաստատել են, որ հավատարիմ են մնալու Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի նորմալացմանը ու համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:
«Բացի այն, որ մենք կոնկրետ քայլեր ենք նախանշել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ, նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարություն, որտեղ հաստատում են իրենց հավատարմությունը շփման գծում իրավիճակի նորմալացմանը, պարունակվում է նրանց համաձայնությունը՝ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը, որը գործում է հակամարտության գոտում և կողմ են արտահայտվել պայմանների ստեղծմանը, որպեսզի հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններում կայուն առաջընթաց գրանցվի»,- ասել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս