Պուտինը, Սարգսյանը և Ալիևը պայմանավորվել են

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ԼՂ հակամարտության կարգավորմանը լրացուցիչ դինամիկա հաղորդելու մասին: Ըստ «Նովոստի» գործակալության՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

«Երեք երկրների նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարությունը, որում արտահայտվում է հավատարմություն քաղաքական կարգավորման կայուն առաջընթացի հարցում»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքերով, վերջին օրերին հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է: «Երկրների ղեկավարները հանդիպել են առանց ուղեկիցների և օգնականների»,- հավելել է նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930