«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
Բեռլինում շուրջ 600 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել քաղաքի օդանավակայանների ցամաքային անձնակազմի՝ արդեն երկրորդ օրը շարունակվող գործադուլի պատճառով:
Կենտրոն վարչական շրջանում շարունակվում է «Ելք» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կենտրոնի բակերից մեկում խոսում էր այն մասին, թե պետք չէ քվեարկել Սերժ Սարգսյանի թիմի օգտին, որովհետև, նրա խոսքով՝ այդ թիմի պատգամավորներից շատերն ԱԺ ամբիոնից 5 տարի շարունակ ոչինչ չեն ասել՝ բացի «կնոպկա» սեղմելուց:
Եվրոպայի արդարադատության դատարանը հաստատել է աշխատավայրում ծառայողներին հիջաբներ (մահմեդական կանանց գլխաշոր) եւ «կրոնական պատկանելության այլ խորհրդանշաններ» կրելն արգելող կանոններ սահմանելու գործատուների իրավունքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Կենտրոն վարչական շրջանում: Մի կին քարոզարշավի ընթացքում սկսեց բղավել, թե ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները չպետք է կայանան, քանի որ բազմաթիվ «հանցագործներ» են այդ ըտրություններին մասնակցելու:
Գերմանիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է իր քաղաքական ժողովրդականության 0,5 տոկոսը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական ու Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքին թույլ է տվել հավասարվել վարկանիշներում:
Այս պահին «Ելք» դաշինքը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Կենտրոնում առաջադրված իրենց այլ թեկնածուների գլխավորությամբ՝ քարոզարշավ է իրականացնում Կենտրոնում: Այստեղ առաջադրված թեկնածուներից Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ հենց այս ընտրատարածքում են իրենք ամենամեծ ձայները հավաքելու:
Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որով վերջինս կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ:
«Պատահական չէ, որ նախագահն իր այցի ընթացքում հանդիպեց նաև ֆրանսիական ձեռնարկությունների MEDEF միջազգային շարժման ներկայացուցիչների հետ, որի նպատակը, ըստ էության, ֆրանսիական գործարար աշխարհի կարկառուն ներկայացուցիչներին Հայաստանի գրավչություններն ու առավելությունները, որպես խոստումնալից հեռանկար ներկայացնող մի երկիր, ներկայացնելն էր»,- խոսելով Սերժ Սարգսյանի այցի մասին՝ ասաց դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Պուտինը Ռուսաստանի առաջին նախագահի այրուն` Նաինա Ելցինային պարգեւատրել է սուրբ մեծ նահատակ Եկատերինայի շքանշանով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Բաքվի կողմից երկերեսանիություն է անվանել Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնում առաջադրելու փաստը:
Բելգիայի տեղական իշխանությունները չեղյալ են համարել Անտվերպեն քաղաքում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից կազմակերպվելիք միջոցառումները:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերությունները, նախատեսված հավաքները և բարձր մակարդակի հանդիպումներն առկախելու որոշման մասին:
«Հիմա ընտրություն ա, մենք լավ գիտենք՝ բոլորը կաշառք են վերցնում, բացարձակ։ Ընդունեն-չընդունեն, իրականություն ա դա։ Կեղծիք հո չե՞նք անում, պարզ, ճշմարիտ խոսում ենք, չէ՞, իրար հետ։ Ախր, ընտրության մեխանիզմն էլ ա սխալ։ Էս մեխանիզմով ընտրում են ձեռքերը, այլ ոչ թե գլուխները։ Հիմա մեխանիզմը նենց ա, որ մարդկանց գլուխներին տեղ չեն տալիս։ Խայամն ասում ա՝ քանի որ շահ չկա խելքից, դրա համար հիմարն է միշտ օգտվում կյանքից»,- այսօր Եղեգնաձորում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց մի քաղաքացի՝ կտրելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ճանապարհը։
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան 2016 թվականի ապրիլին հասցրեց նշանակալի վնաս կոնֆլիկտի բանակցային գործընթացին և այն ջանքերին, որոնք ուղղված էին կողմերի միջև վստահության վերականգնմանը:
Նյու Յորքում եւ Նյու Ջերսիի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել վերահաս ձնաբքի պատճառով, որը ԱՄՆ-ի արեւելյան ծովափ կհասնի մարտի 14-ին, այս մասին տեղեկացնում BBC-ին։
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անորակ վառելանյութի և դրա պատճառով ռազմական տեխնիկայի չաշխատելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարության հետքերով Aysor.am-ը այդ հարցը հստակեցնող մի քանի հարց էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
«Ազնիվ կառավարման դեպքում փողի պակաս չի լինելու»,- հայտարարեց Վ. Օսկանյանը՝ հավաստիացնելով, թե իր շնորհիվ է, որ Գաֆէսճեանը, Էռնեկյանը և այլ ներդրողներ եկել են Հայաստան և ներդրումներ արել։ «Թալանել եք, թալանել»,- լսվեց հավաքված մարդկանց միջից, սակայն Օսկանյանը չարձագանքեց։
«Ինձ մոտ ոչ մի վիրավորանք չկա։ Երբ ինձ կալանավորել են, իմ տղան ավարտել է Ժողինստիտուտը, և տարել են բանակ։ Սեյրան Օհանյանը շատ նորմալ է պահել իմ երեխու հանդեպ։ Մեր մեջ նման բան չի կարող լինել։ Մենք քաղաքական հայացքներով չենք մտերմացել, մենք մարտի դաշտում ենք մտերմացել, որտեղ կյանքեր են դրվում»։
Ավստրիան ևս մտադիր է արգելել թուրք քաղաքական գործիչներին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ իր տարածքում:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վենետիկի հանձնաժողովին մեղադրել է թուրքական սահմանադրական փոփոխությունների մասին զեկույցում կողմնապահություն անելու մեջ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն:
Հարավային Կորեայի դատախազությունն այս շաբաթ հարցաքննության կկանչի երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը որպես կասկածյալ կներկայանա երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն սկանդալի հետաքննության կապակցությամբ:
Մալայզիայի իշխանությունները զմռսել են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մարմինը, որը հսկողության ներքո գտնվում է Քուալա Լումպուրի դիարաններից մեկում:
Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար:
ԱՄՆ-ի արեւելյան ափին ավելի քան հինգ հազար չվերթեր են չեղարկվել սաստիկ ձնամրրիկի պատճառով, հաղորդում է FlightAware ավիացիոն պորտալը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության և հյուպատոսության աշխատակիցներին մինչ օրս չի թույլատրվել հանդիպել Die Welt պարբերականի բանտարկված լրագրող Դենիզ Յուջելին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը:
Մեծ Բրիտանիայի հպատակների երկու երրորդը դեմ է արտահայտվում Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացմանը:
«Նրանք մեզ նախապայմաններ են առաջադրում: Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մենք նախապայման չենք հայտարարում, ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման թուրքերի կողմից ընդունելու: 21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև կքննարկենք մեր երկկում հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց»,- ասել է Սերժ Սարգսյանը: