Բաժիններ՝

Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Էրդողանին

Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որով վերջինս կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը, հարցի մասին խոսել է կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը, ով Էրդողանի հայտարարությունը «բացահայտ անհիմն» է որակել:

«Գերմանիայի կանցլերը մտադրություն չունի մտնել սադրանքի մրցման մեջ»,­ հայտարարել է Զայբերտը: Անգելա Մերկելը մարտի 13-­ին հայտարարել էր, որ Նիդերլանդների կողքին է, որին Թուրքիան ֆաշիստ էր անվանել: Ի պատասխան այս հայտարարության` Էրդողանն ասել էր.

«Եղիր Նիդերլանդերի կողքին որքան ցանկանում ես: Հարգելի Մերկել, դու ահաբեկիչներին օգնություն ես տրամադրում: Քո պետական հեռուստաընկերությունը հեռարձակում է իրականացնում «ոչ»­ի օգտին: Ահա սա ես դու: Մեղք ես դու:

Նշանակում է` դու էլ ես նույն խելքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս