Բաժիններ՝

Պուտինը Ելցինի այրուն պարգևատրել է շքանշանով

Պուտինը Ռուսաստանի առաջին նախագահի այրուն` Նաինա Ելցինային պարգեւատրել է սուրբ մեծ նահատակ Եկատերինայի շքանշանով: Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ Ելցինան պարգեւատրվել է բարեգործությանն ակտիվ մասնակցության համար։

Նախագահ Պուտինի հրամանագրում ասված է, որ Բորիս Ելցինի այրին մեծ ավանդ է ներդրել հանրային կարեւորություն ունեցող հումանիտար ծրագրերի իրականացման գործում եւ ակտիվ մասնակցություն է ունեցել բարեգործական գործունեությանը:

Դա առաջին շքանշանն է, որ ստացել է Նաինա Ելցինան: Մարտի 14­-ին լրանում է նրա 85­ամյակը:

Սուրբ մեծ նահատակի Եկատերինայի շքանշանը Ռուսական կայսրությունում գոյություն է ունեցել 1714-­ից մինչեւ 1917 թվականը: Ներկայիս տեսքով այն հիմնվել է 2012 թվականին Դմիտրի Մեդվեդեւի կողմից, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031