
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է անորակ վառելիքի մասին վարչապետի հայտարարությունը. aysor.am

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անորակ վառելանյութի և դրա պատճառով ռազմական տեխնիկայի չաշխատելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարության հետքերով Aysor.am-ը այդ հարցը հստակեցնող մի քանի հարց էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
Մասնավորապես, խնդրել էին տեղեկություն տրամադրել՝ արդյո՞ք անորակ կերոսին է մատակարարվել բանակին, որի հետևանքով ռազմական տեխնիկան լավ չի աշխատել: Իրականում նման բացահայտված փաստեր կա՞ն: Եթե այո՝ կա՞ արդյոք որևէ իրավական գործընթաց այդ կապակցությամբ:
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից Aysor.am-ին պատասխանել են, որ նման դեպքեր չեն արձանագրվել:
«Ինչ վերաբերում է անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներին, ապա նման դեպքեր, ներառյալ 2016 թվականին, չեն արձանագրվել»,- ասված է ՀՀ ՊՆ պատասխանում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: