Սերժ Սարգսյանը ժամանել է Մոսկվա

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ի թղթակիցը Մոսկվայից, ՀՀ Նախագահի օդանավը վայրէջք կատարեց Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ Նախագահի հանդիպումները ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031