«Մենք լավ գիտենք՝ բոլորը կաշառք են վերցնում». Եղեգնաձորցի Դերենիկը կանգնեցրեց Սեյրան Օհանյանին

«Հիմա ընտրություն ա, մենք լավ գիտենք՝ բոլորը կաշառք են վերցնում, բացարձակ։ Ընդունեն-չընդունեն, իրականություն ա դա։ Կեղծիք հո չե՞նք անում, պարզ, ճշմարիտ խոսում ենք, չէ՞, իրար հետ։ Ախր, ընտրության մեխանիզմն էլ ա սխալ։ Էս մեխանիզմով ընտրում են ձեռքերը, այլ ոչ թե գլուխները։ Հիմա մեխանիզմը նենց ա, որ մարդկանց գլուխներին տեղ չեն տալիս։ Խայամն ասում ա՝ քանի որ շահ չկա խելքից, դրա համար հիմարն է միշտ օգտվում կյանքից»,- այսօր Եղեգնաձորում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց մի քաղաքացի՝ կտրելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ճանապարհը։

Տղամարդը, որ ներկայացավ Դերենիկ անունով, նշեց, որ ժողովրդի խելացի մասսան չի ընտրելու, այլ ընտրությունների գնալու են անխելքները։ Ըստ նրա՝ պետք է  չափորոշիչներ ստեղծել, թե ժողովրդի ո՞ր կորիզը գնա ընտրության։ «Հիմա ստեղ անգիտակ մարդիկ են, ո՞նց են ընտրելու»,- ասաց նա։

«Ինչի՞ տակ են»,- զարմացած հարցրեց Օհանյանը։

«Անգիտակ, հասակ առել են, բայց չեն մեծացել»,- պատասխանց Դերենիկը։

«Բոլորն էլ պետք է մասնակցեն ընտրություններին»,- հայտարարեց ՕՐՕ առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս