Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
Ամերիկյան բանակը այս շաբաթ տանկերի մի մասը կտեղափոխի Ռուսաստանի հետ սահմանակից երկրներ, ինչը Սառը պատերազմից ի վեր զորքերի ամենախոշոր տեղակայումն է։
Սպիտակ տունը հունվարի 31-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ արդարադատության նախարարության ղեկավար Սալլի Յեյթսին, ով հրաժարվել է կատարել միգրացիայի մասին նախագահի հրամանագիրը։
ՀՀԿ խորհրդի նիստից հետո ՀՀԿ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ, ճիշտ է, ՀՀԿ շտաբի դե ֆակտո ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը, սակայն դե յուրե պետք է այլ ՀՀԿ-ական ղեկավարի. «Եվ քանի որ Կարեն Կարապետյանը չի լինելու համամասնական ցուցակում, սակայն վարելու է ինտենսիվ քարոզչություն, չի բացառվում, որ հենց նա լինի շտաբի պետը։
Այս ընտրատարածքի Էրեբունու հատվածը մշտապես բախումների, բուռն գործընթացների թատերաբեմ է եղել։ Այստեղ սովորաբար առաջադրվել է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը կամ առաջադրել է իր մարդուն։ Նրան ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերել հայտնի հեղինակություն Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը:
Հիմա ինտրիգն այն է, թե արդյոք Ծառուկյանը կհամաձայնի փոխանակել Գյումրիից ստանալիք 3-4 հազար ձայնը հեղինակության կորստով, որը կառաջանա ամբողջ երկրով, մեղմ ասած, բարի համբավ չունեցող Վարդանիկի՝ իր անվամբ դաշինքով հանդես գալու դեպքում:
Քաղաքականության մեջ պատահական ոչինչ տեղի չի ունենում: Երբ Հովիկ Աբրահամյանը հեռանում էր ՀՀԿ-ից, ենթադրվում էր, թե ոմանք կհետեւեն նրա օրինակին` առնվազն սեփական շահերից ելնելով: Դժվար է կանխատեսել` ինչպիսին կլինի նոր ՀՀԿ-ն, բայց կուսակցական հին մոդելը` քրեաօլիգարխիկ դեմքով, դառնում է պատմություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց են ունեցել: Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայնի»:
Ամերիկահայ Ֆիլիպ Ինջեյան՝ Թրամփը գործի մարդ է:
Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները: Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել:
Առաջիկա ընտրությունները ծանր մարտահրավեր է բոլոր կուսակցությունների համար: Քաղաքական ուժերի համար բարդ է լինելու հատկապես Շիրակի մարզում: ՀՀԿ-ն վերջնական դասավորում է իր ռեյտինգային ցուցակը, «Ծառուկյան դաշինքը» մոբիլիզացնում է իր երբեմնի ընտրական կոնտինգենտը, իսկ Գյումրու ավագանու ընտրությունների լիակատար ֆիասկոյի ենթարկված ՀՅԴ-ն փորձում է թարմ ուժեր ներգրավել ընտրապայքարում:
Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների առաջադրման՝ օրենքով սահմանված ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից պակաս ժամանակ, սակայն գործնական որևէ քաղաքական ուժ դեռևս պաշտոնապես չի հրապարակել իր համամասնական ցուցակը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) այսօր դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին:
Սիրիայի կառավարությունը Ռուսաստանի կողմից այդ երկրի համար առաջարկված սահմանադրության նոր տարբերակի վերաբերյալ քննարկումներ կնախաձեռնի:
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցութան մեջ մեղադրվող և Հունաստան փախած 8 զինվորականները դիմել են դատարան:
Նոր հետազոտության համաձայն՝ որոշ գործոններ կարող են բացահայտել ինքնասպանության հնարավոր վտանգը:
Հարցին, թե կուսակցության ցանկությունը կա՞, Ա. Դավթյանը պատասխանեց, որ դա կերևա այն ժամանակ, երբ կուսակցությունը ներկայացնի համամասնական և տարածքային ցուցակները: «Երբ կուսակցությունը ներկայացնի ցուցակները, այն ժամանակ կերևա: Սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- ասաց Արտակ Դավթյանը:
Ռուսաստանի դեմ Եվրոպական միության պատժամիջոցների վերացման ժամանակը չէ:
Արգենտինայի հայ համայնքի կառույցները համատեղ հայտարարություն են տարածել` դեմ հանդես գալով այդ Հարավային Ամերիկա և մասնավորապես Արգենտինա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կատարելիք այցին:
«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ փոքր քաղաքական ուժ ենք և ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում չենք կարողանալու հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմը: Մենք նախընտրում ենք ընտրական պայքարին մասնակցել դաշինքի միջոցով, իսկ թե ինչպիսին կլինի մեր մասնակցության ձևաչափը, կերևա առաջիկա քննարկումների և քաղաքական զարգացումների արդյունքում»,- ասաց Բաբայանը:
Իրաքի խորհրդարանը պատասխան քայլեր է ձեռնարկել դեպի ԱՄՆ միգրանտների մուտքը սահմանափակող նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ:
«Դա Գագիկ Ծառուկյանի որոշումն է, տեսակետն է: Որպես քաղաքական գործիչ՝ նա ինքն է որոշումներ ընդունում՝ հաշվի առնելով իր անցած ճանապարհը, նպատակներն ու խնդիրները»:
Իտալական հեղինակավոր Corriere della Sera թերթը կրկին անդրադարձել է Եվրոպայի խորհրդում ծավալված կոռուպցիոն սկանդալին, որում ներգրավված են իտալացի և ադրբեջանցի պատգամավորներ:
«Ես, ինչպես եւ բոլոր մարդիկ, անհանգստացած եմ կեղծ նյութերի տարածման կապակցությամբ, մասնավորապես, ԱՄՆ-ի ընտրություններից հետո»,- հայտարարել է նա Financial Times թերթին տված հարցազրույցում:
Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելու որոշմանը` Արտակ Դավթյանն ընդգծեց, որ ափսոսանք է ապրում, երբ ցանկացած ՀՀԿ-ական որոշում է դուրս գալ կուսակցությունից: «Անկախ ամեն ինչից նրանք մեր գործընկերներն են, կուսակցական ընկերներն են, և ես ափսոսանք եմ ապրում, երբ իմ կուսակիցներից որևէ մեկը կուսակցությունը լքելու որոշում է կայացնում»,- ասաց Դավթյանը:
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող ռեստորաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
«Կարծում եմ՝ այս նախընտրական շրջանում բոլորը կուրծք են ծեծելու և խոսելու են իրենց հայրենասիրության մասին, բոլորն ավելի ու ավելի մեծ չափ են տալու «ոչ մի թիզ հող թշնամուն» հասկացողությանը. դա այդքան էլ կարևոր չէ, կարևորը՝ թե ով ինչպիսի ուղի է անցել ու ինչպես է իրեն դրսևորել»:
Վրաստանը չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի լուծել բռնակցված տարածքների խնդիրները։
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը կոչ է արել պատերազմի պատճառով հարևան երկրներ հեռացած համաքաղաքացիներին վերադառնալ հայրենիք՝ Սիրիայի ղեկավարության անունից խոստանալով նրանց ապահովել խաղաղ կյանքի համար անհրաժեշտ պայմաններով։