ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցազրույցին, երբ ԱՄՆ նախագահը «Պուտին մարդասպանի» մասին հարցին նշել է, թե Ամերիկան ևս իր պատմության մեջ բազմաթիվ մարդասպաններ ունի, գրում է Politico-ն։
«Քանի դեռ ընթանում էր դատական նիստը, ստացվում է, որ նրան նստեցնում էին ինքնաթիռ: Ինձ քիչ առաջ զանգահարեցին Իսրայելի հյուպատոսարանից: Այո, դա ճիշտ է, նա Բաքվում է: Թեպետ նամակ էր ուղարկվել հավելյալ պաշտպանության համար, դիմում էր ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով: Ոչ բարեկամները, ոչ փաստաբանները, ոչ դեսպանությունը` ոչ ոք տեղեկացված չէր, թե իրականում ինչ է տեղի ունենում»,- նշել է Լապշինի կինը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Մոսկվան իսկապես աջակցում է ռուսամետ զինյալներին Ուկրաինայի արևելքում։ Այս մասին New York Times-ում գրում է լրագրող Ջուլի Հիշֆիլդ Դևիսը՝ հիշեցնելով Թրամփի խոսքերն այն մասին, թե «իբր ոչ ոք չի կարող հաստատ ասել», թե ում հետ է կռվում ուկրաինական բանակը։
Մինսկից Ադրբեջան արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան խոսքի ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների կոպտագույն ոտնահարում է: Այս մասին հայտարարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու և պետական պաշտոններում իր կողմից ընտրված թեկնածուներին հավանություն տալու ընթացակարգը չափից դուրս ձգձգելու մեջ: Այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները խոսել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից, վերահաստատել են ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը:
Պաշտպանը նրան է ներկայացրել 2016 թվականի 29-ի, ինչպես նաեւ 2017 թվականի հունվարի 3-ի, 8-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով:
Շենգավիթի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Սարգիս Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը, մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով՝ ռեյտինգային ընտրակարգով:
Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը դեմ Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի «Ելք» դաշինքում: Մեզ հասած տեղեկություններով՝ նա նախօրեին հանդիպում է ունեցել «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նախնական համաձայնության են եկել:
«Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արագածոտնի մարզում: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում նա չհերքեց: «Այո, հավանականությունը մեծ է»,- ասաց ՀԱԿ վարչության անդամ Մալխասյանը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Փաստի» հարցին, թե ինչպես է գնահատում իր հեռացումը խորհրդի կազմից, ասաց. «Նորմալ, դե, մարզպետը պետք ա լինի խորհրդի կազմում, էդ ա»:
Հրատարակության տվյալներով՝ գողությունը հայտնաբերել են Սաթյարթիի հարազատները: 63-ամյա եղել է արտասահմանում. նա մեկնել էր Բոգոտա՝ մասնակցելու Նոբելյան դափնեկիրների գագաթնաժողովին: Հանցագործները նաև գողացել են թանկարժեք իրեր և էլեկտրոնիկա: Ինչպես նշում են մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, գողացված իրերի թվում կարող է լինել նոբելյան մեդալի՝ տանը պահվող պատճենը:
Զաշտովտի կարծիքով, ՀՀ իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու իրենց կամքը կարող են վերահաստատել նաև արդար ընտրությունների անցկացման միջոցով, որի համար ԵՄ-ն շուրջ 7 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին։
«Այս պահին դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ վարչակազմում կան տարբեր կարծիքներ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների առումով»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:
Հայտնի բլոգերն արդեն Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում է (Բաքու), որտեղ նրան ուղեկցում են դատախազության աշխատակիցները:
«Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց նույնը չեն, ինչ մինչ ապրիլը։ Ադրբեջանը մշտապես պատրաստ է պատերազմել, իսկ Հայաստանը պատրաստ չէ հանձնել ոչ մի միլիմետր հող` ինչ կարգավիճակում էլ որ դրանք ֆորմալ կերպով լինեն»։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ ի լրումն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մշակում է հիմնական նորմատիվային բազան:
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հեշտությամբ կհաղթահարի անցողիկ շեմը` 7%:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշում է ընդունել:
Ուեսթն այդ քայլին է դիմել ներգաղթի քաղաքականության խստացման օրենքի պատճառով, որն արգելում է առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների մուտքնԱՄՆ, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի այլ գործողությունների պատճառով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել կրճատել թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի կազմը:
«Ոչ թե նոտա է պետք հղել, այլ ուկրաինական կողմի հետ պարզապես պետք է մշտական քաղաքական կոնսուլտացիաների ձևաչափ ձևավորել և նման հարցերը լուծել բարիդրացիության պայմաններում, որի հիմքերն ավելի քան կան»։
Հայաստանում քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Եվրամիությունը չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, քանի որ Մինսկի համաձայնագրերը չեն իրագործվում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, տեղեկացնում է «Լեհական ռադիոն»։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի սպանված զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովին հետմահու շնորհել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ չի էլ թաքցրել Եվրամիության ու Ադրբեջանի բարդ փոխհարաբերությունները լրագրողներից։
«Բա հո Նիդեռլանդների չափ չի՞ աճի, որտեղ դեպոզիտի վրա տոկոսը մի տոկոս է։ Այսինքն՝ ոչինչ էլ չանեք, ինքը 15 տոկոս պետք է աճի։ Մի օր առանց կապիտալիզացիայի դեպոզիտների աճը ներկայացրե՞լ եք, քանի անգամ խնդրել ենք այստեղ»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստան մսի մատակարարումների արգելքին, հայտնում է «ԲելՏա» գործակալությունը։
Թրամփը ցույց տվեց Ամերիկայի իրական դեմքը, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարության ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է APA-ի թեհրանյան բյուրոն։