
Զարուհի Փոստանջյանը տեղ կգտնի «Ելք» դաշինքում. նա հանդիպել է Փաշինյանի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը դեմ Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի «Ելք» դաշինքում: Մեզ հասած տեղեկություններով՝ նա նախօրեին հանդիպում է ունեցել «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նախնական համաձայնության են եկել:
Այս պահին դաշինքում քննարկվում է ցուցակի հարցը, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ապա նա միանում է Սեյրան Օհանյանին: Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չի մասնակցելու ընտրություններին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: