Արագածոտնի մարզում թեժ պայքար է սպասվում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արագածոտնի մարզում: Այս տեղեկությունը մեզ  հետ զրույցում նա չհերքեց: «Այո, հավանականությունը մեծ է»,- ասաց ՀԱԿ վարչության անդամ Մալխասյանը:

Ի դեպ, Արագածոտնի մարզում պայքարը բավական թեժ է լինելու: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ից բազմաթիվ ռեյտինգային թեկնածուների անուններ են շրջանառվում՝ պատգամավոր Մնացական Մնացականյան, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյան, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, Ապարանի նախկին քաղաքապետ Ռուբեն Հայրապետյանի՝ Գազի Ռուբոյի որդին:

Վերջինիս, ըստ տեղեկությունների, պաշտպանում է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՀԿ-ի թեկնածուների շարքում են նաեւ Արագած Ախոյանը եւ Բազմասեր Առաքելյանը: Իսկ ԲՀԿ-ից առաջադրվելու է Լյովա Խաչատրյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս