Ճամբարափոխ մականունավորները՝ ՀՎԿ-ի ցուցակում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Շենգավիթի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Սարգիս Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը, մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով՝ ռեյտինգային ընտրակարգով:
«Իրավունքի» տեղեկություններով՝ բացի Կադիլակ Սերոժից, ՀՎԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն ներկայացուցիչներ այլ կուսակցություններից: Ըստ տեղեկությունների՝ «Հայկական վերածնունդի» ցուցակում կփորձեն տեղավորվել որոշ մականունավորներ՝ նախկին ԲՀԿ-ականներ եւ ՀՀԿ-ականներ: Ասել է թե՝ ճամբարափոխներն այս անգամ իրենց բախտը կփորձեն Արթուր Բաղդասարյանի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: