Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը հավանության է արժանացրել հարկային բարեփոխումների փաթեթին, որը կարող է դառնալ ամենամասշտաբայինը` 1980-ական թվականներից ի վեր:
Ուկրաինացի սահմանապահները Օդեսայի օդանավակայանում Թուրքիայի երկու քաղաքացու մոտ հայտնաբերել են գերմանական կեղծ անձնագրեր:
Իսրայելը շաբաթ գիշերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Էլ-Կիսվա շրջանում տեղակայված ռազմական օբյեկտի ուղղությամբ հրթիռային հարվածներ է հասցրել:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն այցելել է Երևան՝ ներկայացնելու Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը:
Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: Նա ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ:
Արցախ այցելած չորս թուրք մտավորականների դեմ հետաքննություն սկսելու Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջը Թուրքիան բավարարել է:
Միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Ախմեդ Չատաևը 2015 թվականից ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է գտնվել: Ինտերպոլի պաշտոնական կայքում տեղադրված է նաև տեղեկատվություն Չատաևի հետախուզման մեջ գտնվելու պատճառների մասին:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում Բրյուսելում կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձի հետ:
«Ազգ»-ն անդրադարձել է Կենտրոնական Գերմանիայում (տե՛ս «Ազգ»-ի 06-11-2015, 06-22-2017 հրապարակումները)՝ ավելի ստույգ Թյուրինգիա երկրամասում գործող հայկական մաֆիայի մասին գերմանացի մեր գործընկերների հրապարակումներին:
Ըստ՝ CNN-ի, The New York Times-ի և Washington Post-ի՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզաական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն առաջիկա ամիսներին կփոխարինի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցում է ներկայացրել՝ 2017 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում կայացած «Հայաստան-ԵՄ. Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներում:
Թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP –ԺՀԿ) անդամ, պատգամավոր Հալուք Փեքշենը, հայտնել է, որ գործարար Ռեզա Զարրաբի գործի շրջանակներում երեք նախկին նախարարի արգելվել է լքել երկիրը։ Հայտնում է «Demokrathaber»-ը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն եկող չորեքշաբթի օրը նախատեսված ելույթում Երուսաղեմ քաղաքն ամենայն հավանականությամբ կհայտարարի որպես Իսրայելի մայրաքաղաք։
«Դա անակնկալ էր մեզ համար, մենք չէինք մտածում, որ նման քրեական գործի մաս կլինենք»,- 168.am-հետ զրույցում ասաց Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրազը՝ խոսելով իր և իր ընկերների նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ի թիվս բազմաթիվ պարտավորությունների, Հայաստանը պետք է առաջընթաց արձանագրի կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տրամադրություն չունի ո՛չ սեփական կուսակիցների հետ շփվելու, ո՛չ էլ լրագրողների: Հակառակ դեպքում երկու կողմերին էլ կկանչեր ու կպատմեր, թե իր հիմնած «Համախմբում» կուսակցությունն այս ընթացքում ընդդիմությանը համախմբելու ինչ նոր պլաններ է մշակել ու երբ է պատրաստվում դրանք կյանքի կոչել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրականացման վերաբերյալ բազմաթիվ հարցադրումների շարքում անկասկած առանցքայիններից մեկն այն է, թե Հայաստանի իշխանությունն ինչպես է կարողանալու համաձայնագիրն, այսպես ասած, «վաճառել» ներդրողներին, դրա շնորհիվ մեծացնել Հայաստանի գրավչությունը, նրանց բերել Հայաստան:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մամուլում համառ լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում որոշում են կայացրել զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին և Ստեփան Գալստյանին։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Մեր տեղեկություններով՝ նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցը ոչ թե հետաձգվել է, այլ չեղարկվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը մերժել է 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկները:
Բրիտանուհի Սոֆի Թենները, որը երկու տարի առաջ ամուսնացել է ինքն իր հետ, պատմել է իր ամուսնությանը դավաճանելու մասին:
«Սա դիտարկել՝ որպես հայամետ քայլ, սխալ կլինի, քանի որ հայամետ դիրքորոշում այս հայտարարությունում արտահայտված չէ, դրան, միևնույն է, դեմ կլինեին Բելառուսն ու Ղազախստանը: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանինն է, և Հայաստանը կարողանում է օգտագործել առիթն իր համար նպատակահարմար հայտարարությունների հաստատում կորզելու համար»:
Հայ-իսրայելական առեւտրատնտեսական հարաբերություններում նշանակալի առաջընթացի հույս են հայտնում գործարարները:
«Բրիտանիան Առաջին Հերթին» աջակողմյան շարժման տեսանյութերի տարածումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թեժ քննարկումներ է առաջացրել հենց Բրիտանիայում:
Ռուսաստանցի 25 միլիարդատերերի միագումար կարողությունը 2017 թվականի 11 ամսվա ընթացքում աճել է 21,6 մլրդ դոլարով:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով կատարվածի մասին, նշեց, որ Թուրքիան սրանով իր իրական դեմքն է ցույց տալիս:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մինսկ կատարած այցի շրջանակներում մեղադրել է ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեային շարունակ հրահրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
2006-2016թթ. ընթացքում աշխարհում մամուլի և խոսքի ազատությունը ամենից շատ ոտնահարվել է Թուրքիայում: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել մարդու իրավունքներով զբաղվող «Article 19» և «V-Dem» սոցիալ-քաղաքական կառույցների անցկացրած համատեղ հետազոտության արդյունքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ վառել է Սպիտակ տան առջեւի բացատում, որ Էլիպս է կոչվում, կանգնեցված Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը:
PetroChina նավթի-գազի չինական հսկան ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի տարածքում հայտնաբերել է աշխարհի խոշորագույն նավթահանքերից մեկը: