Բաժիններ՝

Հռոմի պապը Բանգլադեշում կհանդիպի Մյանմայից փախած ռոհինջա-մուսուլմանների հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ասիայի երկրներ շրջագայության շրջանակներում պաշտոնական այցով ժամանել է Բանգլադեշ: Այդ մասին նոյեմբերի 30-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները: Սպասվում է, որ քահանայապետը Բանգլադեշում կանցկացնի երեք օր եւ Դաքայում հանդիպում կունենա մի խումբ ռոհինջա-մուսուլմանների հետ, որոնք փախել են հարեւան Մյանմայից: Հռոմի պապի ժամանման առթիվ երկրում տեղադրվել են բաններներ, որոնց վրա պատկերված են քահանայապետի եւ Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի դիմանկարները:

Ավելի վաղ քայահանայապետը չորս օր անցկացրել էր Մյանմայում:

Այս տարվա օգոստոսի վերջից ի վեր ավելի քան 620 հազար ռոհինջա-մուսուլմաններ են փախել հարեւան Բանգլադեշ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս