Ֆրանսիայում բնակվող մուսուլմանների թիվը մինչև 2025 թվականը կկազմի ավելի քան 8,5 միլիոն. AFP
Ֆրանսիայի տարածքում ապրող մուսուլմանների թվաքանակը մինչեւ 2025 թվականը կավելանա առնվազն 12,7 տոկոսով եւ կկազմի ավելի քան 8,5 միլիոն: Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան Pew Research Center-ի կողմից անցկացված ուսումնասիրության տվյալները:
Հետազոտական ինստիտուտը քննարկել է այն երեք հնարավոր սցենարները, որոնք կապված են Եվրոպայում մուսուլմանական բնակչության թվաքանակի փոփոխման հետ: Առաջինը ենթադրում է հանրակցության տարածքում մուսուլմանների թվաքանակի կանխատեսմանն այսպես կոչված «զրոյական միգրացիայի» դեպքում, երկրորդը՝ Եվրոպայի երկրներ բացառապես օրինական միգրացիայի պահպանման դեպքում, երրորդը՝ մեծ հոսքի, այդ թվում՝ անօրինական միգրանտների ներհոսքի դեպքում, որը Եվրոպայում դիտվել է 2014-2016 թվականներին:
Կենտրոնի տվյալների համաձայն, անցյալ տարի Ֆրանսիայում մուսուլմանների թիվը գնահատվել է 5,7 միլիոն (բնակչության 8,8 տոկոսը): «Զրոյական միգրացիայի» դեպքում նրանց թվաքանակն ութ տարի անց կավելանա մինչեւ 8,6 մլն, երկրորդ դեպքում հետազոտողները կանխատեսում են 17,4 տոկոս աճ՝ մինչեւ 12,6 մլն մարդ, երրորդում՝ 18 տոկոս աճ՝ մինչեւ 13,2 միլիոն:
Ուսումնասիրությունն ընդգրկել է Եվրամիության 28 անդամ երկրները, ինչպես նաեւ Նորվեգիան եւ Շվեյցարիան: Մասնագետները հաշվել են, որ միգրանտների թվում մուսուլմանների 53 տոկոսը Եվրոպա է ժամանել 2010-ից մինչեւ 2016 թվականը: Մասնագետներն այն կարծիքին են, որ եթե քննարկվի երրորդ սցենարը, ապա Եվրոպայի տարածքում մուսուլմանների թիվը մինչեւ 2050 թվականը կարող է կազմել եվրոպական բնակչության մինչեւ 14 տոկոսը, ինչը գրեթե եռակի ավելի է ընթացիկ ցուցանիշներից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: