«Հասարակությունը դիմադրում է՝ առանց հասկանալու, որ դա անհրաժեշտ է». Արա Ղազարյան

«Մարդու իրավունքների ոլորտում չի կարող հակասություն լինել, մնացածն արդեն մարդու իրավունքներից դուրս պետք է համապատասխանեցնել։ Բայց շատ ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, երբ մի պետություն պատկանում է 2 կառուցակարգի, ուղղակի համապատասխանեցնում են օրենքները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԵՏՄ-ի հետ հակասություններ չեն առաջանա, երբ ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվի ԵՄ օրենսդրությանը։

Ղազարյանի խոսքով՝ խնդիրը մեր մտածելակերպի մեջ է. «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին», «Խտրականության արգելքի մասին» օրենքների ընդունումը ԵՄ-ն պահանջելու է, բայց մենք դիմադրում ենք։ Հասարակությունը դիմադրում է՝ առանց հասկանալու, որ դա անհրաժեշտ է, որ կան հազարավոր մարդիկ, որոնք այդ խախտումների զոհեր են, և դրանք պետք է ուղղակի ընդունել, ոչ մի վտանգավոր բան չկա։ Բայց մարդու իրավունքների ոլորտում, ըստ էության, հակասություն չի կարող լինել, որովհետև ԵՏՄ երկրներն էլ մարդու իրավունքների փաստաթուղթ ունեն, օրինակ՝ ԱՊՀ երկրների մարդու իրավունքների կոնվենցիա կա, որտեղ այդ գաղափարներն ամրագրված են»։

Իրավաբանի խոսքով՝ վերոնշյալ օրենքները եթե չընդունվեն, խնդիրներ կառաջանան. «Իրենք կասեն՝ դուք չեք ուզում մեզ հետ լինել, եթե ուզում եք մեզ հետ լինել, պետք է մեզ նման լինեք։ Բացի նրանից, որ ԵՄ-ն է դա ցանկանում, դրա հասարակական պահանջը կա. եթե վիճակագրությունը նայեք, Հայաստանում սարսափելի վիճակ է, ու այդ օրենքի նպատակն այն չէ, որ մարդուն պատժեն։ Նպատակն այն է, որ ոչ թե այդ մարդուն տանեն՝ քրեական պատասխանատվության ենթարկեն, այլ համայնքը նրա հետ աշխատի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930