Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
Կառավարությունում Հայաստանի և Վրաստանի վարչապետների բանակցություննրի ավարտին նախատեսված են Կարեն Կարապետյանի ու Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունները ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիորգի Կվիրիկաշվիլիին կայցելի նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930