
ԱՄՆ-ը 2017 թվականին գրեթե 42 մլրդ դոլարի զենք է վաճառել այլ երկրների

ԱՄՆ-ը 2017 ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, 41,93 միլիարդ դոլար ընդհանուր գումարի զենք է վաճարել այլ երկրների: Նոյեմբերի 29-ին այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության եւ անվտանգության վարչությունը։
«Այս թվերը վկայում են, որ պահպանվում է ամերիկյան ռազմական արտադրանքի եւ ծառայությունների մեծ պահանջարկը,- ընդգծել է վարչությունը:- ԱՄՆ-ն իրականացնում է ազգային անվտանգության ապահովման՝ իր արտաքին քաղաքական նպատակներն ու խնդիրները՝ վաճառելով պաշտպանողական սպառազինություններ եւ պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցելով այլ երկրների, ինչպես նաեւ ուսուցանելով նրանց զինծառայողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: