Բաժիններ՝

Ֆեդերիկա Մոգերինին ճանաչվել է 2017-ի «Եվրոպայի կինը»

2017 թվականի «Եվրոպայի կինը» կոչումը «կինն իշխանության մեջ» անվանակարգում շնորհվել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար իտալուհի Ֆեդերիկա Մոգերինիին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Women of Europe Awards-ի կազմկոմիտեում:

«Եվրոպայի կինը» պատվավոր կոչումը շնորհվում է չորս անվանակարգում: Հավակնորդներին ընտրում են «Միջազգային եվրոպական շարժման»՝ Եվրոպայում քաղաքացիական հասարակության ասոցիացիաների խոշորագույն կազմակերպության եւ Եվրոպայի կանանց 3 հազարից ավելի ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող Կանանց եվրոպական լոբբիի ներկայացուցիչները:

«Եվրոպայի կնոջ» կոչման համար անվանակարգվում են եվրոպացի այն կանայք, որոնք անձնական ավանդ են ներդրել եվրոպական նախագծի առաջշարժման գործում, ինչպես նաեւ նպաստել են Եվրոպայի ու նրա ապագայի շուրջ բանավեճերին կանանց մասնակցության ընդլայնմանը: «Եվրոպայի կինը» կոչումն առաջին անգամ շնորհվել է 2016 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ «կինն իշխանության մեջ» անվանակարգում պատվավոր կոչմանն արժանացավ մրցակցության հարցերի եվրակոմիսար դանիացի Մարգարետ Վեստագերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս