
ՀԱՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ է պատրաստել

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտնել ֆ, որ ՀԱՊԿ-ի երկրները ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ են պատրաստել։
«Շատ կարեւոր է այն փաստը, որ մենք ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ ենք պատրաստել: Այսօր աշխարհում առանձին պետություններ, կազմակերպություններ ահաբեկիչներին բաժանում են լավերի ու վատերի, խոսելով այն մասին, որ պետք է լավերի հետ համագործակցել վատերի դեմ պայքարում»,-Մակեյի խոսքը մեբերել է «Բելտա» գործակալությունը:
Ընդսմին նա ընդգծել է, որ «լավ կամ վատ ահաբեկիչներ չեն լինում»: «Կա ահաբեկչական սպառնալիք, որի դեմ հարկավոր է պայքարել: Կարծում եմ, որ մենք այդ հարցում նույնպես շատ լուրջ առաջընթաց ենք արձանագրել, բայց անելու դեռ շատ բան կա»,-ասել է Մակեյը:
Նա հավելել է, որ, «ի տարբերություն մյուս տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների, ՀԱՊԿ-ում հայացքների բացարձակ միասնություն կա այս նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում սերտ կկոպերացման անհրաժեշտության շուրջ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: