Խաղաղության միակ շանսն Ադրբեջանի և ԼՂՀ-ի համաձայնությունն է «ճանաչում՝ տարածքների դիմաց» ձևակերպմանը: Դրա շրջանակում Բաքուն կճանաչի նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը (դրա համար այնտեղ կանցկացվի, օրինակ, հանրաքվե), իսկ դրա դիմաց՝ հայերն ադրբեջանցիներին կվերադարձնեն նախկին «Անվտանգության գոտու» տարածքների մեծ մասը՝ թողնելով միայն տարածություն Հայաստանի հետ ցամաքային կամրջի ստեղծման համար:
Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Արդբեջանի նախագահների այս հանդիպումը կազմակերպելու համար: Սա տրամաբանական շարունակությունն էր մայիսի 16-ին Վիեննայում կայացած գագաթաժողովի, որի ընթացքում այլ բավական կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել՝ ուղղված բանակցային գործընթացը վերսկսելու համար համապատասխան պայմանների ստեղծմանը։
Թե ինչո՞ւ են իրավապահները որոշել Սէֆիլյանին ձերբակալել ուղիղ 1 ամիս անց, պաշտոնական պարզաբանում չտրվեց։ Իր արմատական հայացքներով հայտնի ընդդիմադիր գործչի թիմակիցները նրա ձերբակալությունը հենց այն օրը, երբ Սանկտ Պետերբուրգում ծրագրված էր Սարգսյան-Ալիև հանդիպումը, պարզապես զուգադիպություն չեն համարում։
Առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության ցանկացած պլան կամ առաջարկ դատապարտված է ձախողման:
«ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, մենք չպետք է քաղաքականացնենք մեր տնտեսական ինտեգրացիան, որովհետև ցանկացած քաղաքականացում կբերի տնտեսական ինտեգրացման խնդիրների, և ԵՏՄ-ն չի տա այն արդյունքը, ինչ մենք ակնկալում ենք ունենալ»:
«Առաջին անգամ անկեղծ կասեմ Ղազախստանի դիրքորոշումը՝ Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Նախ՝ Ղազախստանը ցավում է 1915թ. անմեղ զոհերի համար, նրանք զոհ գնացին հանուն ազատության, անկախության: Մենք գիտենք, որ հարցը շատ զգայուն է հայ ժողովրդի համար: Նախ, երբ խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, պետք է այդ հարցն առաջին հերթին ուղղել, հասցեագրել նրան, ով մեղադրվում է դրանում: Հետո, Ղազախստանն էլ բավականին մեծ զոհեր է տվել 1920-30-ականներին, գիտեք, որ Ղազախստանում էլ սովից մահացել է բնակչության 40%-ը»:
Տնտեսական բարեփոխումները, որոնք առաջարկում է անցկացնել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, կարող են հանգեցնել երկրի տնտեսության երկարատև ռեցեսիայի ու աշխատատեղերի զգալի կրճատման, ինչը լրջորեն կազդի ցածր և միջին եկամուտ ունեցող ամերիկացիների գրպանի վրա, ասվում է Moody`s Analytics-ի զեկույցում:
«Ամեն դեպքում այս պահի դրությամբ համապատասխան տեղեկատվության չեմ տիրապետում, որ հետաքննողական մեխանիզմների ներդրման հարցն անտեսվել է, աշխատանքները կատարվում են Վիեննայում, եթե այդ մասին չի նշվել հայտարարության տեքստում, դա դեռ չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվում»,- ասաց ֆրանսիացի դիվանագետը:
Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ ԵԱՀԿ-ն հունիսի 22-ին հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում հերթական մշտադիտարկումը կանցկացնի Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի մերձակայքում:
«Ես, որպես ՄԽ համանախագահող երկրի ներկայացուցիչ, դեսպան, կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը ուղեկցել այս բանակցային գործընթացը»,-ասաց դեսպան Շարպանտիեն:
Ռուսաստանից ուխտավորների մի քանի խումբ կժամանի Հայաստան՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում մասնակցելու Հռոմի պապի մատուցած պատարագին, որին մասնակցելու է 25 հազար կաթոլիկ:
ԱՄՆ Սենատը երեկ մերժել է օրենսդրական բոլոր 4 փոփոխությունները, որոնք ենթադրում էին երկրում զենքի վաճառքի վերահսկողության ուժեղացում, հայտնում է RIA Novosti-ն:
Հորդանանի և Սիրիայի սահմանին ականապատ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով մի քանի հորդանանցի զինվորական է սպանվել, հայտնում է «Ֆրանս Պրեսը»:
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Բաքվում մինչև 2016թ. վերջը, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ հղում կատարելով քաջատեղյակ աղբյուրներին:
Բրյուսելում անցկացված հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում, որն սկսվել էր Բրյուսելի առևտրի կենտրոնում պայթյունի մասին հաղորդագրությունից հետո, տղամարդ է ձերբակալվել, հայտնել են բելգիական իշխանությունները, հայտնում է BBC-ն:
Դժբախտաբար, այստեղ` Եվրոպայի Խորհրդում, դեռ կան անդամ պետություններ այնպիսի ռեժիմներով, որոնք խիստ անհանդուրժողական և ռասիստական քաղաքականություն են վարում էթնիկ խմբերի, ազգությունների և մի շարք երկրիների նկատմամբ` ահ ու սարսափ տարածելով նրանց հանդեպ:
Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կասեցվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունների պատճառով, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ ԵՄ ոլորտային պատժամիջոցներին:
Միլիարդատեր, ներդրող Ջորջ Սորոսը կարծում է, որ Ռուսաստանը վերածվում է համաշխարհային գերտերության, մինչդեռ Եվրամիությունը փլուզվում է: Այս մասին նա հայտարարել է երեկ՝ ելույթ ունենալով Լոնդոնում Միխայիլ Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» ակումբի կողմից կազմակերպված երեկոյին, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահության ժամկետն սպառվելուց հետո տուն է վարձակալելու Վաշինգտոնի հայտնի շրջաններից մեկում՝ Կալորամայում, քանի դեռ նրա կրտսեր դուստրը դպրոց է հաճախում:
Հարձակման հետեւանքով կինն ստացել է վերքեր՝ ճանկռվածքներ եւ կծոցներ գլխի, պարանոցի եւ իրանի վերին հատվածում: Վերքերն սպառնալիք չեն ներկայացնում տուժածի կյանքին, նշվում է հաղորդագրության մեջ: Մինչեւ փրկարարների խմբի ժամանումը տուժածին օգնություն են ցուցաբերել մարաթոնի մյուս մասնակիցները: Ավելի ուշ կնոջը հիվանդանոց են տեղափոխել օդային ճանապարհով:
Սանկտ Պետերբուրգի երեկվա հանդիպումը գուցե կմոտեցնի այդ ժամանակը կամ կերկարաձգի մի քանի ամսով: Նախագահներին, միջնորդներին հնարավորություն տալով պատրաստվել հաջորդ հանդիպմանը, որը, հնարավոր է` տեղի կունենա ավելի գեղատեսիլ որևէ այլ քաղաքում կամ դղյակում:
Ավտոհետապնդումներ, բախումներ, կրակոցներ: Ոստիկանները կանխեցին հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործության հնարավոր զարգացումները:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են իրենց տարածքում վաճառվող մանկական խաղալիքների պարտադիր հոգեբանական-մանկավարժական փորձաքննություն անցկացնելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունը:
Այս պահին կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացավ չեզոքացնել Վիեննայի հանդիպումից հետո առաջացած վտանգը` Ադրբեջանի համար վտանգը` պատերազմը սանձազերծողի որոշման մեխանիզմի ներդրումը, որը, հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ, ձեռնտու չէր ոչ միայն՝ Ադրբեջանին, այլ նաև՝ վերջինիս զենքի մատակարար Ռուսաստանին:
Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Ադրբեջանը միանշանակ քայլեր կձեռնարկի հետաքննող մեխանիզմների ներդրման ծրագրերը խափանելու շուրջ:
Ալժիրի իշխանություններն ամբողջ երկրում ժամանակավորապես արգելափակել են մուտքը սոցիալական ցանցեր, որպեսզի միջնակարգ դպրոցներում քննությունների ընթացքում հնարավորություն չտան օգտվելու հուշումներից, տեղեկացնում է BBC-ն:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:
Ադրբեջանական կողմը կառուցողական և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը: