«Մենք պետք է բարելավենք քաղաքականությունները, ոչ անձերին». Ռիչարդ Կիրակոսյան

«Պետք է բարելավենք քաղաքականությունը, և ոչ՝ անձերին»,- «Կովկասի կանայք հանուն խաղաղության և կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» վերտառությամբ 4-րդ տարեկան կոնֆերանսի ժամանակ այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով քաղաքականության և գենդերի մասին։

Անդրադառնալով Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում կնոջ դերակատարությանը, նա նշեց, որ բոլորս հոգնած ենք, բայց քնելու ժամանակը չէ, արթնանալու ժամանակն է։ Ըստ նրա, պետք է դասեր քաղենք ապրիլից, և ոչ՝ հուլիսից։ Կիրակոսյանի դիտարկումների համաձայն, ապրիլյան պատերազմն ավելի շատ խորացրեց տառապանքը, բայց նաև նոր իրականություն ստեղծեց՝ կոռուպցիայի մարտահրավեր, իսկ հուլիսն արտացոլեց այդ մարտահրավերը։ «Բռնությունը լուծում չէ, քաղաքականությունն ու բարեփոխումներն են մեր ընտրությունը»,- ասաց Կիրակոսյանը։ Նա քաղաքական կյանքի 5 առաջնահերթ խնդիրներ ներկայացրեց։

Քաղաքագետն ասաց, որ այսօր կայացված որոշումներն ազդելու են գալիք սերունդների կյանքի վրա։ «Վարչապետների փոփոխությունը, իմ անձնական կարծիքով, կլինի ողջունելի զարգացում, բայց դա բավարար չէ մարդկանց փոխելու համար։ Մենք պետք է բարելավենք քաղաքականությունները, ոչ անձերին»,- ընդգծեց Կիրակոսյանը։

Նրա համոզմամբ, Հայաստանը շատ փոքր երկիր է՝ ձախողելու համար։ Ըստ նրա՝ Հայաստանն այսքան փոքր լինելով՝ հսկայական առավելություն ունի. իրական փոփոխության համար շատ մարդիկ ու շատ բան չի պահանջվում։ «Եվ այդ փոփոխությունը գալիս է, թեև ոմանք դա դեռ չեն գիտակցում»,- ասաց նա՝ շարունակելով, որ իրական փոփոխությունը պետք է լինի Հայաստանում, Հայաստանի ներսից և հայերի կողմից։

Կիրակոսյանի կարծիքով, չենք կարող հույսեր կապել արտաքին աջակցության հետ, իսկ բոլոր թերություններում՝ մեղադրենք Պուտինին։

Տեսանյութեր

Լրահոս