Ով կփոխարինի Էդվարդ Նալբանդյանին
Այսօր կառավարության նիստից հետո Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարկանի հետ միաժամանակ հրաժարական է տալիս կառավարության ողջ կազմը։
Հարցին՝ արդյոք ճի՞շտ են շրջանառվող լուրերը, որ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում էդվարդ Նալբանդյանին փոխարինելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Շավարշ Քոչարյաննը պատասխանեց, որ կառավարության նոր կազմը հաստատելու է Ազգային ժողովը։