Թե ի՞նչ օրենսդրական նախագծեր է հեղինակելու՝ հարցին, Ա.Աբրահամյանը պատասխանեց, որ դեռևս նախագծեր չունի, պետք է ծանոթանա, հետո կերևա: Աբրահամյանը նշեց, որ կողմ է լինելու ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ, ասաց. «Եթե մենք համապատասխան կոալիցիայի մեջ չենք, ուրեմն…»:
ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նիստին այսօր ներկա չեն «Ելք» պատգամավորական խմբակցության պատգամավորները: «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց. «Եթե կարդաք պառլամենտական և ավագանու ընտրություններից հետո մեր հայտարարությունը, կհասկանաք»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «սաստիկ զայրացել է», երբ իմացել է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները գրում են իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հնարավոր հեռացման եւ այդ պաշտոնում Սան Ֆրանցիսկոյի եւ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) նախկին դատախազ, Fox News հեռուստաալիքի հաղորդավար Քիմբեռլի Գիլֆոյլի նշանակման մասին:
6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից թեկնածու առաջադրված Արա Բաբլոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս պաշտոնի ստանձնումը մեծացնում է պատախանատվությունը: Ըստ նրա` հեշտ չի լինելու փոխարինել Գալուստ Սահակյանին. «Ամեն մարդ իր փորձառությունն ունի, Գալուստ Սահակյանը մեծ փորձառություն ունի թե՛ քաղաքական, թե՛ պառլամենտական ասպարեզում: Ամեն մեկս մեր դասերը պետք է քաղենք […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին 6-րդ գումարման առաջին նիստի առիթով՝ Հայրապետական ողջույնն ու օրհնությունը բերելով նրանց:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ այս Ազգային ժողովը մեծ դեր է ունենալու նաև արտաքին քաղաքականության մեջ: ՀՀ նախագահի խոսքով` Սահմանադրական փոփոխություններից հետո այս ԱԺ-ն օժտված է նաև սահմանադրական մարմիններ ստեղծելու իրավասությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպում անցկացնել Հետաքննությունների համապետական բյուրոյի չորս հավակնորդների հետ:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է նվեր ստացած սուրն օգտագործել մամուլի դեմ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը մայիսի 17-ին օրինագիծ է ընդունել, որը դրան հավանություն տրվելու դեպքում, կպարտավորեցնի ԱՄՆ-ի նախագահին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դաշնակիցների դեմ, տեղեկացնոմ է The Hill-ին:
ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստում կքննարկվի Ռուսաստանից Հայաստանի Զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագիծ: Մինչ այժմ նորմուծվող ռազմական արտադրանքը ազատված չէր ԱԱՀ-ից։ Նշված նախագծում հատուկ շեշտվում է, որ ԱԱՀ-ից ազատվում է 2015թ. կնքած հայտնի 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում մատակարարվող ռազմական արտադրանքը։
Ազգային ժողովում մեկնարկել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ով նորընտիր Խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է: Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հրաժարական կներկայացնի:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ է նշանակել վերջերս ԱՄՆ-ում կայացած նախագահական նախընտրական արշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության համար:
Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստերում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ կառավարության ձեւավորմանը։ Նա հայտարարել է, որ այսօր կառավարությունը հրաժարական կտա, եւ ինքն անմիջապես կնշանակի վարչապետին՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, գործադիրի մյուս անդամների մասով էլ կորոշի վարչապետը:
«Ամենագլխավորը՝ այն ժամանակ ամբողջ աշխարհին պարզ էր, որ Ադրբեջանն ագրեսոր է կրկին։ Երևանը կարող էր նոր տարբեր պայմաններ թելադրել, իսկ ամենակարևորը՝ պահանջեր Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի շուրջ՝ որպես կողմ։ Դա չարվեց»։
«Միանգամայն օրինաչափ է: ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծել ցանկացած տեղեկատվություն, եթե այն բխում է ամերիկացիների անվտանգության շահերից: Եվ նա հենց այդպես է վարվել»:
Մայիսի 9-ից մինչ օրս «Սադախլո» և «Սարփի» սահմանային անցակետերում չհայտարարագրված ծխախոտի ներկրման մի քանի դեպք է գրանցվել: aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի հարկային ծառայությունը:
«Մենք բոլորս ապշած ենք: Չգիտենք, թե ինչպես են (Ուկրաինայում) վերաբերվում հաշմանդամներին, բայց իմ կարծիքով՝ մենք այդպես չէինք վարվի: Վստահ չենք, որն է պատճառը և արդյոք նույն կերպ կվարվեին, եթե մասնակիցը հաշմանդամ չլիներ»,- հայտարարել է Ռուսաստանի համշանդամների միության համանախագահ Նադեժդա Լոբանովան:
Թեև երեկ «Կանյաչնի»-ում Գագիկ Ծառուկյանը նիստ էր հրավիրել՝ հստակեցնելու, թե ով է գնում ԱԺ և ով պետք է վայր դնի մանդատը, սակայն վերջնական հստակություն այդպես էլ չի մտել: Մասնավորապես անորոշ է, թե ինչ է լինելու Խաչիկ Մանուկյանի ու Հարություն Ղարագյոզյանի հետ:
Երեւանի ավագանու ընտրություններից հետո մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն: Մեզ հասած տեղեկություններով՝ կփոխվեն Շենգավիթի, Արաբկիրի ու Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ղեկավարները:
Ես չեմ իմանում՝ ընտրակաշառք բաժանե՞լ են, թե՞ չեն բաժանել: Ես տենց տեղեկություններ չունեմ: Ես ասում եմ՝ եղել է այն, ինչ փաստացի էսօրվա դրությամբ կա: Ես ոչ որևէ խնդիր տեսնում եմ, ոչ էլ որևէ բան կա: Ես իրանց կանչել եմ, ասել եմ:
Ուսումնասիրողները պարզել են, որ օբյեկտների ընդհանուր թիվը, որոնք հայտնվել են կղզու վրա, հասնում է մոտավորապես 37,7 միլիոնի: Աղբի ընդհանուր զանգվածը, մասնագետների գնահատումներով, կազմում է 17,6 տոննա:
Նորընտիր խորհրդարանի ամենամեծ ու խնդրահարույց հարցն այն է, որ, ինչպես նախորդ խորհրդարանները, այս մեկը ևս կտրված է հասարակությունից այնքան, որքան տարբեր թելերով կապված է իշխանության հետ։
Կատարված աշխատանքների ամփոփումից մինչև առաջիկա ծրագրերի ու անելիքների քննարկում:
«Որևէ նախագահ, որևէ քաղաքական ուժ, համոզված եղեք, չի գնա այնպիսի լուծման, որ խաղաղության դիմաց տարածքներ զիջի։ Հակառակը՝ այդպիսի զիջումը կբերի պատերազմի, որովհետև, եթե մենք տարածքներ ենք զիջում, մեր շփման գիծը երկու անգամ ավելանում է, մենք կորցնում ենք այն առավելությունները, որ այսօր ունենք, մենք կորցնում ենք ճանապարհները, որ ապահովում են զորքի տեղաշարժը, հասանելի են դառնում բոլոր մեր շրջկենտրոններն Արցախում»:
ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նստաշրջանը կմեկնարկի մայիսի 18-ին: Եթե իշխանական դաշտում ամեն ինչ կարծես թե պարզ է և կայուն, ու հրաժարականներ չեն սպասվում, ապա ընդդիմադիր դաշտում, մասնավորապես, «Ծառուկյան» դաշինքում ինքնաբացարկները շատ հավանական են։
Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան համաձայնել է հաստատել է Իվան Պիլնիի թեկնածությունը երկրի ֆինանսների նախարարի պաշտոնում:
«Մեր՝ Իրանի հետ կառուցած հարաբերությունները անցած 26 տարիներին մշտապես զարգացել են դինամիկ, բացասական միտում Հայ-իրանական հարաբերություններում չի արձանագրվել: Չեմ կարծում, որ բացասական փոփոխություն կարձանագրվի նույնիսկ այն պարագայում, եթե իշխանության գա Ռեիսին»:
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը: