Բաժիններ՝

ԱՄՆ-­ի Կոնգրեսը օրինագիծ է ընդունել Սիրիայի դաշնակիցների դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ-­ի Կոնգրեսի ստորին պալատը մայիսի 17­-ին օրինագիծ է ընդունել, որը դրան հավանություն տրվելու դեպքում, կպարտավորեցնի ԱՄՆ-­ի նախագահին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դաշնակիցների դեմ, տեղեկացնոմ է The Hill-­ին:

«Մարդկության դեմ Ասադի հանցագործությունները չպետք է անպատասխան մնան: Այդ նոր պատժամիջոցների օգնությամբ մենք կշարունակենք ճնշում գործադրել սիրիական ռեժիմի եւ նրա առավել ակտիվ կողմնակիցների, այդ թվում՝ Իրանի եւ Ռուսաստանի վրա»,­-հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

Նոր սահմանափակումները վերաբերում են այն օտարերկրացիներին, որոնք ֆինանսական հարաբերություններ ունեն Սիրիայի իշխանությունների եւ նրանց հսկողության տակ գտնվող ձեռնարկությունների հետ: Արգելվելու է նրանց ամերիկյան այցագրեր տալը, իսկ ԱՄՆ­-ի տարածքում նրանց սեփականությունը կսառեցվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս