Բաժիններ՝

Թրամփին առաջարկել են մամուլից պաշտպանվել սրով

ԱՄՆ-­ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է նվեր ստացած սուրն օգտագործել մամուլի դեմ: ԱՄՆ-­ի Ծովային հետեւակի ակադեմիայի ավարտական արարողության տեսահեռարձակման կադրերը մայիսի 17­-ին հրապարակել է The Washington Free Beacon լրատվական կայքը։

Տեսագրության մի հատվածում ուսումնական հաստատության ներկայացուցիչը Թրամփին է հանձնում սուրը, այնուհետեւ զենքը տանում են, իսկ նախագահը նստում է Քելլիի կողքին: Այդ պահին լսելի են նախարարի խոսքերը: Թրամփը կատակին արձագանքել Է քմծիծաղով եւ արտասանել. «Այո՛»:

Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը միտումնավոր հանդես է գալիս իր դեմ՝ անհավաստի տեղեկատվություն հրապարակելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031