Արա Բաբլոյանը նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը կարող է գրավոր դիմումով հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը, եթե ոչ, ապա նրա լիազորությունները դադարեցվում են:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության շրջանակում համաժամանակյա գործողություն է իրականացրել վեց հասցեներում:
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլատրում է Ակիհիտո կայսեր հրաժարումը եւ գահի հանձնումը նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին:
Դիտարկմանը, որ ԱԺ նախագահի երիտասարդացում չի եղել, Գ.Սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանում և աշխարհի կառավարման պրոցեսներում աշխարհը միշտ ղեկավարում են տարիքով մեծերը, ովքեր երիտասարդ են, փորձ են ձեռք բերում, որ շարունակեն ղեկավարումը: ԱԺ պատգամավորը պետք է կենսափորձ ունենա: Իհարկե, կարող են նաև երիտասարդներ էլ լինեն, որ ինչ-որ ժամանակ աճեն և կենսափորձ հավաքեն»:
Թուրքիայում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Գեորգ Բիրգելենն այցելել է թուրքական Սիլիվրիի բանտում գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ նիստում ողջունեց ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունը, որով արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով:
«Ալիևի արկածախնդրությունը, ներքին «ռազբորկաներից» հասարակության ուշադրությունը նման վտանգավոր ձևերով շեղելն անընդունելի է: Կարծում եմ, որ այս հայտարարությանը կհետևեն համապատասխան գործընթացներ, միգուցե, դրանք հրապարակային չլինեն, դա պարտադիր էլ չէ»:
Դիտակմանը, որ փաստորեն Հայաստանում պաշտոնները ժառանգաբար են փոխանցվում և որդիները փոխարինում են հայրերին, Դավիթ Մանուկյանը հակադարձեց, թե իրեն 21 հազար ՀՀ քաղաքացի է ընտրել: Նա բացառեց կաշառքը, իսկ իր քաղաքական կարիերայի սկիզբը նորմալ համարեց` նշելով, որ մարդիկ մորից չեն ծնվում որպես քաղաքական գործիչներ, այլ հետզհետե դառնում են. «Ես ինձ Ազգային ժողովում էի պատկերացնում: Ես չեմ նշանակվել, ինձ 21 հազար ՀՀ քաղաքացի ձայն է տվել»:
«Մանկապարտեզը վերջացրեք, լա՞վ»,- այսօր ԱԺ-ում ԱԺ նախագահի տեղակալների քվեարկության ժամանակ լրագրողների հարցերին այսպես հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը` հրաժարվելով պատասխանել որևէ հարցի:
Հարցին, թե չի՞ վախենում, որ Հայաստանը մի օր իրոք օրենքի երկիր կդառնա, Մ.Պողոսյանը հավաստիացրեց, թե իրենք ամեն ինչ անում են, որ ՀՀ-ն դառնա օրենքի երկիր:
ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:
«Ծառուկյան» դաշինքից 3 անձ այսօր ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնելու: Կայքին հաջողվել է ճշտել, որ մանդատները վայր դնելու մասին այսօր կհայտարարեն Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագյոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն է քվեարկել երկրում ընթացող նախագահական ընտրություններում, տեղեկացնում է TV հեռուստաալիքը:
Հունաստանի խորհրդարանը քվեարկել է խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթի օգտին, որոնց ընդունումը պահանջում են միջազգային վարկատուները, տեղեկացնում է BBC-ին:
Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ժամը 10:40-ը:
ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերը «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ուղարկել է Կորեական թերակղզի ի լրումն արդեն այնտեղ գտնվող «Կարլ Վինսոն» ռազմանավի:
Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը ոստիկաններին պատմել է, թե «ձայներ էր լսում» եւ կարծում էր՝ կմեռնի:
Մի քանի օր առաջ բավարարվել է Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի դիմումը, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Իրանում տեղական ժամանակով ժամը 08:00-ին ավելի քան 63 հազար ընտրական տեղամասեր են բացվել երկրում ընթացող նախագահական ընտրություններում քվեարկելու համար։
«Ժողովուրդ» թերթը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչու նա որոշեց պատգամավոր դառնալ, բայց նա դժկամորեն էր պատասխանում հարցերին:
Ոչ միայն Արա Բաբլոյանն է ժամանակավոր ԱԺ նախագահ, այլեւ Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ծրագրել են առավել ինտենսիվացնել համագործակցությունը, որն առավել տեսանելի կլինի ընթացիկ տարվա աշնանը, եւ ի վերջո կհանգեցնի 2018թ․ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձեւաչափով։
«Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դիմիտրի Լորթքիփանիձեն, դատի է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչն արդեն դիմել է Քութայիսիի քաղաքային դատարան:
Վերջին շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանի եւ Իշխան Զաքարյանի հարաբերությունները լարվել են, թեեւ ոչ ոք չգիտեր, թե ինչ «սեւ կատու» է անցել նրանց միջով։ Ընդամենը գուշակում էին, թե պատճառը Զաքարյանի կապերն են Ռոբերտ Քոչարյանի հետ։
Մեր տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքի ութ ըմբոստներից երկուսի ճակատագիրն արդեն հայտնի է: Այսպիսով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները վայր կդնեն Վահան Կարապետյանը եւ Խաչիկ Մանուկյանը:
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 12590.06 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 5289.73 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.89%-ով և կազմել 7436.42 կետ, ռուսական MICEX ինդեքսը նվազել է 1.34%-ով և կազմել 1967.66 կետ, իսկ RTSI ինդեքսը նվազել է 2.41%-ով և կազմել 1076.80 կետ:
Նկատելի է, որ Ադրբեջանի վրա որոշակի ճնշում է գործադրվում այդ հարցում: Իր հերթին, Բաքուն փորձում է փոխել այս նոր օրակարգը, եւ դրա առաջին փորձը փետրվարին էր, երբ Ադրբեջանը փորձեց վերականգնել «պատերազմի իրավունքը»: Սակայն Ադրբեջանը ռազմական ծանր ու անսպասելի հարված ստացավ, քանի որ պարզ դարձավ, որ հայկական կողմում արդեն իսկ տեղակայված են գերժամանակակից «հետաքննության» սարքավորումներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դուք եք, ով ա, բա հո ես չեմ». պատասխանելով «երկրի ներքին թշնամու» առթիվ լրագրողների հարցին՝ «բացահայտեց» ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Մայիսի 16-ից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»:
Ասում են, թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասությունը հասել է գագաթնակետին: Իշխան Զաքարյանը ցանկանում էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, սակայն ԲՀԿ առաջնորդն այն բաշխեց Միքայել Մելքումյանին:
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր նախագիծ է ներկայացնելու՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 9-ից 10 դարձնելու առաջարկով։