Բաժիններ՝

Սպիտակ տանը հայտնել են ՀՀԲ-­ի տնօրենի չորս հավակնորդների անունները

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպում անցկացնել Հետաքննությունների համապետական բյուրոյի չորս հավակնորդների հետ: Այդ մասին հայտնե է New York Post ամերիկյան թերթի կայքը, որը հղում է արել Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերին:

Հրատարակության տվյալներով՝ Թրամփը այդ պաշտոնի համար դիտարկում է նախկին անկախ սենատոր Ջո Լիբերմանի, ՀՀԲ-­ի ղեկավարի պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբի, ինչպես նաեւ Օկլահոմայի նահանգի նախկին նահանգապետ Ֆրենք Քիթինգի եւ բյուրոյի նախկին աշխատակից Ռիչարդ ՄաքՖիլիի թեկնածությունները:

ՀՀԲ-­ի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել մայիսի 9­-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ­-ի նախագահը պաշտոնից ազատեց բյուրոյի նախորդ ղեկավար Ջեյմս Քոմիին՝ նրա նկատմամբ վստահությունը կորցնելու կապակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս