Սույն թվականի դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
«Խոսքն ամենևին էլ սառեցված հակամարտության մասին չէ։ Սա իրական հակամարտություն է, որը ծանր ազդեցություն ունի հայ հասարակության վրա, ՀՀ կառավարության, Հայաստան պետության վրա»։
Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել դատավճիռը Սիթիբանկի Մոսկվայի մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանի նկատմամբ:
Երեւանում Ղազախստանի դեսպանությունը դեկտեմբերի 11-ին հանդիսավոր կերպով նշել է երկրի Անկախության հերթական տարեդարձը եւ Ղազախստանի Առաջին նախագահի օրը:
«Երբ անցնում էինք խորհրդարանական մոդելին, ասում էին՝ այն խայտառակ, արատավոր ավանդույթը կվերանա, որ քաղաքական տարվա ավարտին՝ դեկտեմբերին, բոլոր կառավարությունները շըփ-թըփ բերում, նախագծերը դակում են՝ հենվելով մեծամասնության ալարելու վրա, և այսօր էլ տեսնում եք, անհանգիստ են շատերը, ասում են՝ արագ վերջացնենք, դակենք, ավարտենք. այս արատավոր ավանդույթը շարունակվում է»:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը ելույթ է ունեցել մեջլիսում բյուջետային քննարկումների ժամանակ՝ հայտարարելով, որ իրենց բյուջեն ամենաանբարեխիղճն ու անարդարն է:
Հարավային Կորեան ԱՄՆ-ին խնդրել է հետաձգել զորավարժությունները ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման շրջանում, որպեսզի նվազեցվի ԿԺԴՀ-ի կողմից սադրիչ գործողությունների հավանականությունը:
Հորդանանի Ազգային ժողովի (խորհրդարանի) ստորին պալատի պատգամավորները պահանջել են «վերանայել այն բոլոր համաձայնագրերը, որոնք թագավորությունը կնքել է Իսրայելի հետ, ներառյալ 1994 թվականի հաշտության պայմանագիրը»:
Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ։
«Մի խանգարեք տնտեսությանը, մի հովանավորեք տնտեսության առանձին ճյուղեր, որեւէ բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի տնտեսությամբ զբաղվելու, կտրեք դրանք, անկախացրեք, կտեսնեք, որ արդյունքը կարճ ժամանակի մեջ կեռապատկվի»,- սա «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հորդորն է նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն փաստաթուղթ է ստորագրել ամերիկացի աստղանավորդներին Լուսնի հետազոտությանը վերադարձնելու եւ այնտեղ թռիչքների հնարավորության մասին:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հանդիպում է անցկացրել հանրապետությունում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Թուրքիայի մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունների (ՀԺԿ) պատգամավորների միջև բյուջետային քննարկումների ժամանակ վիճաբանություն է սկսվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել ՌԴ-ի եւ Թուրքիայի առեւտրական կապերի հետագա ազատականացումը:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների դիրքերին:
«Իրատեսը» զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանի հետ:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին հետաքննության ընթացքում կալանքից ազատելու Կիեւի Պեչորյան շրջանային դատարանի վճիռը:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բրազիոն դեկտեմբերի 11-ին քաղաքի կենտրոնի ստորգետնյա անցուղում տեղի ունեցած պայթյունից հետո ուղեւորություն է կատարել մետրոյով: Համապատասխան լուսանկարը հրապարակված է քաղաքապետի մամուլի քարտուղար Էրիկ Ֆիլիպսի Twitter-ում։
«Արյունը միավորեց մեզ»՝ այսպես ողջունեց Սիրիայի հողում Վլադիմիր Պուտինին նախագահ Բաշար ալ-Ասադը: Շնորհակալություն
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Նյու Դելիում կայացած հանդիպմանն առաջընթաց է արձանագրել «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական կառավարական նախաձեռնության եւ Եվրասիական տնտեսական միության զուգորդման գործում:
ԱԺ արտահերթ նիստը` ուղիղ հեռարձակմամբ:
Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը շատ լավ իրադարձություն է թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության, թե՛ ԵՄ անդամ պետությունների համար:
Ադրբեջանցի զինծառայող, հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացվել է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններում այդպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցությունն ըստ էության դադարեցրել է քաղաքական գործունեությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, ով 7 տարուց ավելի է՝ համայնքապետ է, անդրադառնալով շաբաթ օրը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշեց, որ իրենց կողմերը՝ սահմանամերձ համայնքներում, վիճակը բոլորովին այլ է։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախօրեին «ֆեյսբուքյան» իր էջում կիսվել էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրվա առթիվ արած գրառմամբ։
«Շատ եմ ուզում, որ ընդդիմությունը չխեղդվի չարությունից և չմեռնի, ձգի մինչև նոր նոր տարի»: Այսպես է արձագանքել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ընդդիմության հայտարարությանն այն մասին, որ Ռուսթավելիի պողոտայում ամանորյա զարդարանքներից դետալներ են թափվում:
Կիևում ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլին դատարանի դահլիճում, որ տեղափոխվել էր խափանման միջոցն ընտրելու նպատակով, հայտարարել է, որ կշարունակի հացադուլը:
Դիարբեքիրում անցկացվել է մարդու իրավունքների վերաբերյալ գիտաժողով, որին մասնակցել են Դիարբեքիրի «մարդու իրավունքների միության» (İHD), Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի (TİHV) Դիարբեքիրի ներկայացուցչության, Դիարբեքիրի փաստաբանների պալատի, միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» (HRW) կազմակերպության ներկայացուցիչները:
Դեկտեմբերի 12-13-ը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Աթենք, ուր հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության հետ։