Բաժիններ՝

ՌԴ Գերագույն դատարանն անփոփոխ թողեց Արամ Պետրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռը

Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել դատավճիռը Սիթիբանկի Մոսկվայի մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանի նկատմամբ: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Պետրոսյանի նկատմամբ դատավճիռը թողնել անփոփոխ»,-որոշումը հրապարակել է Գերագույն դատարանի կոլեգիան: Ավելի վաղ Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը Պետրոսյանին 12 տարվա բանտարկության է դատապարտել Մոսկվայում Սիթիբանկի մասնաճյուղում պատանդառության համար՝ նրա գործողությունները որակելով որպես ահաբեկչական գործողություն: 2016 թվականի օգոստոսին Պետրոսյանը չորս պատանդ է վերցրել Սիթիբանկի Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղում՝ սպառնալով պայթեցնել այն:

Այնուհետեւ նա հերթով բաց է թողել պատանդներին եւ հանձնվել իրավապահներին: Պարզվել է, որ այն իրը, որը նա որպես ռումբ էր ներկայացնում, մուլյաժ է: Հարցաքննությանը Պետրոսյանը հայտարարել էր, որ այդ կերպ ինքը ցանկանում էր ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրի վրա: Արամ Պետրոսյանին մեղավոր են ճանաչել ահաբեկչության եւ պատանդառության մեջ: Հոգեբանահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը վկայում է Պետրոսյանի մեղսունակության մասին: Հետաքննության ընթացքում բիզնեսմենն ընդունել է պատանդառության մեղքը, բայց մերժել է ահաբեկչության սպառնալիքի մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս