«2017թ. մինչ այսօր 57 զինվոր է զոհվել. սա իրական հակամարտություն է, որը ծանր ազդեցություն ունի հայ հասարակության վրա». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին զարմացրել է, թե արցախյան կոնֆլիկտն ինչ աստիճանի է խորացված հայ հասարակության մեջ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ասաց, որ իր պաշտոնավարման 2 ամսվա ընթացքում համոզվել է՝ կոնֆլիկտն անընդհատ առկա է.

«2 ամիսների ընթացքում, ինչ գտնվում եմ Հայաստանում, շփման գծում եղել են զինվորների մահվան դեպքեր։ Եթե ես ճիշտ եմ տնօրինում թվերին, ապա 2017թ. մինչ այսօր 57 զինվոր է զոհվել։ Այստեղից հետևություն՝ խոսքն ամենևին էլ սառեցված հակամարտության մասին չէ։ Սա իրական հակամարտություն է, որը ծանր ազդեցություն ունի հայ հասարակության վրա, ՀՀ կառավարության, Հայաստան պետության վրա։

Մենք անհանգստացած ենք այս հակամարտությամբ։ Եվ երևի թե պատճառն էլ սա է, որ Ֆրանսիան վճռականորեն լծվել է այն աշխատանքին, որը պիտի տանի լուծման։ Այսինքն՝ հիմք ունենալով ուժի չդիմելու սկզբունքը, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող, և կա ևս 2 կարևոր սկզբունք՝ տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունք, որոնք բանակցային գործընթացի կենտրոնում են գտնվում»։

Դեսպանն ասաց, որ Ֆրանսիան վճռական է տրամադրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կազմում ստանձնած պարտավորություններն իրականացնելու հարցում.

«Սա այն հակամարտությունն է, որին Ֆրանսիայի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով ուշի ուշով հետևում է։ Ֆրանսիան լիակատար հանձնառու է բոլոր այն պարտավորություններին, որ ստանձնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կազմում։

Բայց այստեղ, ամեն դեպքում, Ֆրանսիայի խոսքը միջնորդական դիրքորոշում է։ Բանակցված և տևական լուծում գտնելու կարևորությունը պատկանում է 2 հակամարտող կողմերին։ Ինձ պատիվ  է վիճակվել ստանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, բայց ՄԽ կազմում իմ մեկ այլ գործընկեր է ստանձնել այդ առաքելությունը, և, բնականաբար, ես չեմ կարող բանակցային գործընթացի բովանդակության մասին արտահայտվել։ Իմ առաքելությունն է՝ Ֆրանսիայի գերագույն իշխանություններին Հայաստանի վրա թողած այդ հակամարտության ազդեցությունների մասին պարբերաբար իրազեկելը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս