Բաժիններ՝

Թրամփը հրամանագիր ստորագրեց լուսնային ծրագրի վերականգնման մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն փաստաթուղթ է ստորագրել ամերիկացի աստղանավորդներին Լուսնի հետազոտությանը վերադարձնելու եւ այնտեղ թռիչքների հնարավորության մասին:

«Դիրեկտիվը, որն այսօր ես ստորագրում եմ, կարեւոր քայլ է 1972 թվականից ի վեր առաջին անգամ երկարաժամկետ հետազոտության համար ամերիկացի աստղանավորդներին Լուսին վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է Թրամփն Սպիտակ տանն անցկացված ստորագրման արարողության ժամանակ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «այս անգամ ոչ միայն դրոշ եւ հետք կթողնի, այլեւ հիմք կստեղծի դեպի Մարս ապագա առաքելության եւ, հնարավոր է, մի օր էլ, դրա սահմաններից դուրս դեպի շատ աշխարհներ առաքելությունների համար»:

«Դա շատ հետաքրքրական եւ շատ կարեւոր մեր երկրի համար: Եվ դա նաեւ նշանակում է նոր աշխատատեղեր»,- ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031