«Շատ կուզեմ, որ ընդդիմությունը չարությունից չմեռնի». Կախա Կալաձե

«Շատ եմ ուզում, որ ընդդիմությունը չխեղդվի չարությունից և չմեռնի, ձգի մինչև նոր նոր տարի»: Այսպես է արձագանքել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ընդդիմության հայտարարությանն այն մասին, որ Ռուսթավելիի պողոտայում ամանորյա զարդարանքներից դետալներ են թափվում:

«Այս տարի Թբիլիսին առավել լավ է զարդարված լինելու, ես հասկանում եմ, որ սա հաճույք չի պատճառում կոնկրետ կուսակցության և կոնկրետ հեռուստաալիքի, սակայն ինձ համար կարևորն ու գլխավորը հանրությունն է, ազգն է կարևոր:  Թբիլիսին գոհ է, և ես խոստանում եմ, որ մայրաքաղաքը լավագույն կերպով զարդարված և լուսավորված կլինի: Հաջորդ  տարիներին ամեն ինչ առավել լավ կլինի, քանի որ այս տարի ժամանակը քիչ էր:  Ընդամենը մեկ ամիս է, ինչ մենք սկսել ենք աշխատել, սա այն է, ինչ մենք հասցրել ենք»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Կալաձեն:

Տեսանյութեր

Լրահոս