Բաժիններ՝

Հորդանանի խորհրդարանը պահանջել է վերանայել Իսրայելի հետ կնքված հաշտության պայմանագիրը. Naharnet

Հորդանանի Ազգային ժողովի (խորհրդարանի) ստորին պալատի պատգամավորները պահանջել են «վերանայել այն բոլոր համաձայնագրերը, որոնք թագավորությունը կնքել է Իսրայելի հետ, ներառյալ 1994 թվականի հաշտության պայմանագիրը»:

Դեկտեմբերի 11-ին այս մասին հայտնել է Naharnet նորությունների պորտալը։ Պորտալի տեղեկատվությամբ՝ օրենսդիրներն այս որոշումն ընդունել են ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:

Հորդանանի միապետերը Երուսաղեմի կրոնական սրբավայրերի հովանավորներն են: Աբդալա Բ թագավորը դեկտեմբերի 7-ին հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ եւ քննարկել «Երուսաղեմի եւ նրա բնակիչների պաշտպանության» անհետաձգելի միջոցները: Հաշիմյան Թագավորությունը դարձել է Եգիպտոսից հետո երկրորդ արաբական պետությունը, որը 1994 թվականին հաշտության համաձայնագիր է ստորագրել Իսրայելի հետ (պայմանագիրը կնքվել է Վադի Արաբա ավանում), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031