Բաժիններ՝

Ղազախստանը տոնում է Առաջին նախագահի օրը և Անկախության օրը

Երեւանում Ղազախստանի դեսպանությունը դեկտեմբերի 11-ին հանդիսավոր կերպով նշել է երկրի Անկախության հերթական տարեդարձը եւ Ղազախստանի Առաջին նախագահի օրը:

Այս տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը եկել էին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարությունների ու գերատեսչությունների, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գործարար եւ հասարակական շրջանների ներկայացուցիչներ, Ղազախստանի քաղաքացիներ:

Հյուրերին հղած ողջույնի խոսքում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը, խոսելով 26 տարվա ընթացքում Ղազախստանի անցած անկախ զարգացման ուղու մասին, առանձնացրել է նախագահ Նազարբաեւի հատուկ դերը ինչպես պետականության կայացման, այնպես էլ համաշխարհային հանրակցությանը, գլոբալ տնտեսությանն ու քաղաքականությանը երկրի հաջող ինտեգրման գործում:

Խաղաղասիրական քաղաքականության եւ միջազգային համագործակցության բնագավառում գործընկերների հետ բարիդրացիական հարաբերությունների ռազմավարության համատեքստում դեսպանն ընդգծել է Ղազախստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների կառուցողական բնույթը՝ շնորհակալություն հայտնելով հայ գործընկերներին այն արգասաբեր փոխգործակցության համար, որը ձեռք է բերվել դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից անցած 25 տարվա ընթացքում:

Հյուրերն իրենց կողմից բոլոր ղազախստանցիներին շնորհավորել են Անկախության օրվա եւ Առաջին նախագահի օրվա առթիվ: Շնորհակալության խոսքեր են հնչել Ղազախստանի եւ Հայաստանի ղեկավարների հասցեին այն բանի համար, որ «մեզ հաջողվեց պահպանել պատմականորեն պայմանավորված բարեկամության կապերը, եւ մենք շարունակում ենք զարգացնել փոխշահավետ համագործակցությունը»: Հանդիսության շրջանակներում հյուրերը դիտել են 1968 թվականի ժամանակագրական սյուժեներ՝ նվիրված երկու երկրների մշակույթի օրերին, ղազախական դասական երաժշտություն են լսել «Լիբերտա» լարային քառյակի կատարմամբ: Միջոցառմանն ազգային կոլորիտ են հաղորդել ղազախական խոհանոցի ճաշատեսակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս