Բաժիններ՝

Պուտինը չի բացառել ՌԴ-ի և Թուրքիայի առեւտրի հետագա ազատականացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել ՌԴ-ի եւ Թուրքիայի առեւտրական կապերի հետագա ազատականացումը: Ամփոփելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայացած բանակցությունների արդյունքները՝ Ռուսաստանի առաջնորդը հայտնել է, որ բանակցություններում խոսքը վերաբերել է երկկողմ առեւտրի հետագա ազատականացմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պուտինի գնահատմամբ՝ «ամբողջությամբ վերցված՝ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համագործակցությունը շատ հաջող է զարգանում ամենատարբեր ուղղություններով»: «Նախագահ Էրդողանի հետ գոհունակությամբ արձանագրեցինք, որ տարեսկզբից երկկողմ ապրանքաշրջանառությունն զգալիորեն աճել է. հունվարից մինչեւ սեպտեմբեր ապրանքային հոսքերն ավելացել են 36 տոկոսով՝ մինչեւ 15 միլիարդ դոլար, իսկ ամբողջ անցյալ տարում այս ցուցանիշը հավասարվել է 15,8-ի (միլիարդի), այսինքն՝ այս տարի այն ակնհայտորեն կգերազանցվի»,- նշել է Ռուսաստանի պետության ղեկավարը:

Նա նաեւ հավելել է, որ գոհ է էներգետիկայի բնագավառում ՌԴ-ի եւ Թուրքիայի փոխգործակցությունից: «Սկզբունքորեն կարեւոր է, որ սկսվում է Թուրքիայում առաջին՝ «Աքքույու» ատոմային էեկտրակայանի շինարարությունը, գրաֆիկին համապատասխան է ընթանում «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031