Խորագիր:

Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել

Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել

Թուրքիայի մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունների (ՀԺԿ) պատգամավորների միջև բյուջետային քննարկումների ժամանակ վիճաբանություն է սկսվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մեհմեթ Մուշի ելույթից հետո խոսել են ընդդիմադիր քեմալական կուսակցության պատգամավորները, ում դուր չէր եկել Մուշի հայտարարությունը:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի ելույթից հետո ՀԺԿ պատգամավորներից մեկը նրան «ուրացող» է անվանել: Ի պատասխան այդ հայտարարության՝ Սոյլուն դիմել է պատգամավորին՝ ասելով. «Ուրացողը կուսակցությանդ նախագահն է»:

Երկու կուսակցության պատգամավորների միջև վիճաբանություն է սկսվել: Մեջլիսի նախագահը փորձել է հանգստացնել պատգամավորներին, սակայն ձախողել է, ինչից հետո որոշում է կայացրել ընդմիջել նիստը:

Բաժնի նյութերի ընտրանի

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։