Բաժիններ՝

Սեուլը ԱՄՆ-ին խնդրել է հետաձգել զորավարժությունները Օլիմպիադայի ժամանակ. Financial Times

Հարավային Կորեան ԱՄՆ-ին խնդրել է հետաձգել զորավարժությունները ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման շրջանում, որպեսզի նվազեցվի ԿԺԴՀ-ի կողմից սադրիչ գործողությունների հավանականությունը:

Այդ մասին գրել է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ձմեռային Օլիմպիադա-2018-ը տեղի կունենա հարավկորեական Փյոնչհանում փետրվարի 9-ից մինչեւ 25-ը: Ինչպես գրում է հրատարակությունը, խոսքը վերաբերում է Foal Eagle ամենամյա զորավարժություններին եւ փետրվարից մինչեւ ապրիլ անցկացվող Key Resolve վարժանքներին: Սեուլը հանդես է եկել հօգուտ այն բանի, որ զորավարժությունները հետաձգվեն մինչեւ Պարալիմպիական խաղերի ավարտը՝ մարտի 18-ը: Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ը, հավանաբար, կընդունի առաջարկությունը:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեռեւս որոշում չի ընդունվել: ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության ներկայացուցիչ Դեւիդ Բենհեմը հայտարարել է, որ Սեուլը եւ Վաշինգտոնը շարունակում են «քննարկել հետագա գործողությունները զորավարժությունների հարցում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս