Բաժիններ՝

Չինական կողմն առաջընթաց է արձանագրել ԵԱՏՄ-ի հետ «գոտու և ուղու» զուգորդման գործում

ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Նյու Դելիում կայացած հանդիպմանն առաջընթաց է արձանագրել «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական կառավարական նախաձեռնության եւ Եվրասիական տնտեսական միության զուգորդման գործում:

Համապատասխան հաղորդագրությունը զետեղված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: «ԵԱՏՄ-ի հետ «գոտու եւ ուղու» զուգորդումն արդեն վաղուց լավ արդյունքներ է բերում, երկու երկրների համագործակցությունը հաջողությամբ առաջ է ընթանում»,- ասել է Վան Ին:

«Մեկ գոտի, մեկ ուղի» (հակիրճ՝ «գոտի եւ ուղի») նախաձեռնությունը հայեցակարգ է, որը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջարկվել է միջազգային բազմակողմ առեւտրաներդրումային նախագծերի ակտիվացման նպատակով՝ որքան կարելի շատ երկրների մասնակցությամբ եւ չինական կապիտալի օգտագործմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031