«Համախմբում» կուսակցության անդամներն առանձնանում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններում այդպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցությունն ըստ էության դադարեցրել է քաղաքական գործունեությունը:

Թերթի տեղեկություններով՝ հիմա կուսակցության մի քանի անդամներ՝ նախկին պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը և այլք, ստեղծել են «Այլընտրանքային նախագծեր» հ/կ-ն և հասարակական գործունեություն են ծավալում:

Եվ չնայած այդ կազմակերպությունը երկու ամիս է՝ գործում է, սակայն ուշագրավն այն է, որ «Համախմբում» կուսակցության վարչության նախագահ Վարդան Օսկանյանն իր կուսակիցներին չի միացել:

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քանի որ առանձնապես քաղաքական պրոցեսներ երկրում չեն ընթանում, կուսակցությունը դադարի վիճակում է: Բայց մենք ստեղծել ենք հ/կ, հանրային հարցերի շուրջ պարբերաբար մենք հանդես ենք գալիս վերլուծություններով և առաջարկություններով»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս