Սերժ Սարգսյանի հայտարարությունները կարող են իրականանալ. «Առավոտ»

«Մի խանգարեք տնտեսությանը, մի հովանավորեք տնտեսության առանձին ճյուղեր, որեւէ բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի տնտեսությամբ զբաղվելու, կտրեք դրանք, անկախացրեք, կտեսնեք, որ արդյունքը կարճ ժամանակի մեջ կեռապատկվի»,- սա «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հորդորն է նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Հորդորը նա առաջարկների տեսքով փոխանցել է վարչապետին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով շաբաթ օրը նախագահի ունեցած ելույթին, որտեղ նա ասաց, թե մի քանի տարի հետո հասնելու ենք մեկ շնչին 10 հազար դոլարի չափով ՀՆԱ-ի, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ դա իրեն չի զարմացնում: Ինքը կարծում է, որ դա հնարավոր է, բայց`իր հորդորի կիրառման պարագայում միայն, քանի որ զարգացումը նա հնարավոր է համարում միայն ազատ տնտեսական մրցակցության պայմաններում: Ավելին, ինքը կարծում է, որ այդ դեպքում նաեւ բնակչության վերադարձ կարելի է ակնկալել.

«Բոլորը կվերադառնան այդ ժամանակ: Հիմա նախադրյալներ չեմ տեսնում: Կառավարությունն ի վիճակի չէ ազատ տնտեսական մրցակցություն ապահովել, սա միանշանակ է: Երկրի բարձրագույն իշխանությունը նախագահի գլխավորությամբ պետք է որոշում կայացնի ու անցնի գործի՝ բացեն դաշտը, և երկիրը կկարգավորվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս