Բաժիններ՝

Նյու Յորքի քաղաքագլուխը գետնուղում պայթյունից հետո ուղևորություն է կատարել մետրոյով

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բրազիոն դեկտեմբերի 11-ին քաղաքի կենտրոնի ստորգետնյա անցուղում տեղի ունեցած պայթյունից հետո ուղեւորություն է կատարել մետրոյով: Համապատասխան լուսանկարը հրապարակված է քաղաքապետի մամուլի քարտուղար Էրիկ Ֆիլիպսի Twitter-ում։

Լուսանկարում պատկերված է, որ դե Բլազիոն նստած է մետրոյի վագոնում եւ նայում է իր հեռախոսի էկրանին: Մամուլի քարտուղարն ընդգծել է. «Նյու Յորքի բնակիչներին չես վախեցնի»: Սույն հաղորդագրությունը նաեւ զետեղված է դե Բլազիոյի պաշտոնական Twitter-ում:

Դեկտեմբերի 11-ին տեղական ժամանակով 07:20-ին (Երեւանի ժամանակով 16:20-ին) պայթյուն է որոտացել 42-րդ փողոցի ստորգետնյա անցուղում՝ ավտոբուսային տերմինալից եւ Թայմ-սքվեր հրապարակի մետրոյի կայարանից ոչ հեռու:

Ինչպես հաղորդել է քաղաքի ոստիկանության պետ Ջեյմս Օ’Նիլը, պաթյունի իրականացման մեջ կասկածում են Աքայեդ Ուլլա անունով 27-ամյա տղամարդու, նա գործողության մեջ է դրել ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ամրացված է եղել իր մարմնին: Ուլլան վերքեր է ստացել եւ այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ոստիկանության հսկողության ներքո: Բացի նրանից, թեթեւ վնասվածքներ է ստացել եւս երեք մարդ, որոնք գտնվում էին պայթյունի վայրից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս