
Ավստրիայում փախստականներին 1000-ական եվրո են առաջարկում հայրենիք վերադառնալու համար

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է 1000-ական եվրո է հատկացնել այն առաջին հազար փախստականներին, որոնք կամավոր կորոշեն հանրապետության տարածքը լքել առաջիկա տարիներին: Այդ մասին հայտնել է Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:
Ընդ որում՝ գումարը կտրամադրվի միայն այն միգրանտներին, որոնց ապաստանի տրամադրման խնդրագրերը քննարկվում են այս տարվա մարտի 15-ից: Նախաձեռնությունը տարածվում է բացառապես Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից ժամանած փախստականների վրա:
Երկրի միգրացիոն ծառայությունում նշում են, որ անցյալ տարի գրեթե 10,7 հազար մարդ է հեռացել երկրից, նրանցից շուրջ 5,8 հազարը՝ կամավոր:
2016 թվականի արդյունքներով՝ Ավստրիայում փախստականի կարգավիճակի տրամադրման դիմումի քննարկման ընթացակարգին մասնակցել է
թույլատրվել 36 հազար մարդու, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: